Հերացու եւ Չարենցի փողոցների խաչմերուկում մեքենան բախվել է սյանը. կա վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ԱԻՆ-ում, նյեմբերի 1-ին, ժամը 23:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Հերացու եւ Չարենցի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Renault Logan» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Գ., ծնված 1953 թ.) դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ բախվել էլեկտրական սյանը:
Շտապօգնության աշխատակիցները վարորդին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: Քաղաքացին հրաժարվել է հոսպիտալացումից:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



