Քարաթափում Կապանում. փրկարարները սահմանազատել են ճանապարհի վտանգավոր հատվածը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 2-ին՝ ժամը 03:04-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի մսի կոմբինատի մոտակա ժայռից քարերը պոկվել եւ ընկել են ճանապարհի երթեւեկելի հատված, դարձնելով այն միակողմանի երթեւեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Կապանի Գործարանային թաղամասի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում մոտ 40 քմ հատվածով. ճանապարհը միակողմանի երթեւեկելի է:
Փրկարարները սահմանազատել են ճանապարհի վտանգավոր հատվածը, հեռացրել մանր քարաբեկորները, իսկ խոշոր ժայռաբեկորները (2 հատ մոտ 400 կգ) հեռացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



