ՊՍԺ-ն ցանկանում է վարձակալել «Լիվերպուլի» կիսապաշտպանին
ՍՊՈՐՏՖրանսիական ՊՍԺ-ն հետաքրքրվում է «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆաբինյոյի ծառայություններով: Այս մասին հայտնում է Le Parisien-ը:
Ըստ աղբյուրի` Թոմաս Տուխելը մտադիր է ուժեղացնել կիսապաշտպանության կենտրոնը: Ձմռանը հնարավոր է խնդիրներ առաջանան խաղացողի տրանսֆերն ամբողջությամբ գնելու համար, այդ պատճառով փարիզյան ակումբը ցանկանում է վարձակալել բրազիլացուն:
Ֆրանսիայի նախորդ առաջնության հաղթողը հույս ունի օգտվել ֆուտբոլիստի ոչ կայուն վիճակից լիվերպուլյան ակումբում և նրան վերադարձնել Լիգա 1:
Նշվում է նաև, որ ՊՍԺ-ն դիտարկում է «Ուոթֆորդի» ֆուտբոլիստ Աբդուլա Դուկուրին ձեռք բերելու տարբերակը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



