ՀՀ վարչապետի աշխատակազմին ամրակցված ավտոմեքենաները հանձնվեցին Նախագահի աշխատակազմին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված ավտոմեքենաները ետ վերցնելու և, համապատասխանաբար, ՀՀ նախագահի աշխատակազմին, Պետական վերահսկողական ծառայությանն ու Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանն ամրացնելու մասին որոշման նախագծին:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, որոշմամբ կառավարությունը հանձնարարեց վարչապետի աշխատակազմի ղեկավարին և առաջարկեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարին, պետական վերահսկողական ծառայության պետին ու Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին համատեղ ապահովել շարժական գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է ՀՀ վարչապետի աշխատակազմից ետ վերցնել և ՀՀ նախագահի աշխատակազմին ամրացնել 2 ավտոմեքենա, ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը՝ 2 ավտոմեքենա և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը՝ 3 ավտոմեքենա:



