Երևան, 16.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ընտրական օրենսգրքերի սնանկությունն ու հայի էլեկտորալ վարքի առանձնահատկությունները. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը (հեղինակ՝ Լևոն Մարգարյան) գրում է

«Ազատություն» ռադիոկայանը Հայաստանի գյուղերից մեկում հարցում էր արել այն մասին, թե ում են պատրաստվում ընտրել գյուղացիներն առաջիկա ընտրություններում: Գյուղացիները պատասխանել էին, որ եթե առաջադրվի ծագումով իրենց գյուղից, հայտնի գործարարներից մեկի՝ երկար տարիների պատգամավոր եղբայրը, ապա կընտրեն իրեն, եթե չառաջադրվի, կընտրեն Նիկոլ Փաշինյանին: Հանրապետական կուսակցությանը գյուղացիները չեն ընտրի ոչ մի դեպքում: Հատուկ չենք նշում հայտնի գործարարի և գյուղի անունները, քանի որ այս դեպքում խնդիրը ոչ թե առանձին վերցրած դեպքն է, այլ այն ազդակները, այն պատկերը, որ մենք ստանում ենք այդ հարցումից: Հատկանշական է, որ հայտնի գործարարի ոչ պակաս հայտնի եղբայրը ՀՀԿ անդամ է, բայց նրան ընտրելով հանդերձ գյուղացիները ՀՀԿ–ին չեն ընտրի ոչ մի դեպքում: Թերևս գործ ունենք լակմուսի թղթի հետ, որն ամբողջովին արտահայտում է Հայաստանի քաղաքացիների մի ստվար հատվածի էլեկտորալ վարքը:

Իսկ այդ վարքն ունի բավական հետաքրքիր դրսևորումներ, հաճախ հակասական դրսևորումներ: Մի դեպքում Հայաստանի քաղաքացիներից շատերը պատրաստ են ընտրել իրենց համագյուղացուն, իրենց մարզում, տարածքում ազդեցիկ մեկին՝ անկախ նրա կուսակցական պատկանելությունից: Մյուս դեպքում պատրաստ են ընտրել այլ ընդդիմադիր կուսակցության համամասնական ցուցակ: Այլ կերպ ասած՝ կա էլեկտորալ վարքի երկու մոդել՝ տեղական–համայնական և համապետական: Առաջին վարքի թիրախում տեղական խնդիրներն են, երկրորդի թիրախում՝ համապետական, հայաստանյան ընդհանուր խնդիրները: Այդ է պատճառը, որ, օրինակ, բարեկարգ գյուղում ապրող մարդը, ով կոնկրետ իր գյուղից, գյուղապետից և նրա հովանավոր մեծահարուստ–պատգամավորից գոհ է, կարող է դժգոհ լինել երկրի նախագահից, վարչապետից, քանի որ իրենց գյուղից դուրս արդեն փոխվում է իր գոհունակության չափանիշները: Տարիներ շարունակ հայաստանցիների էլեկտորալ վարքի այս առանձնահատկությունները ենթարկվել են իշխանության մանիպուլ յացիաների: Մի դեպքում՝ մեծամասնականով հաղթելու պոտենցիալ ունեցող թեկնածուները ի սկզբանե ընդգրկվել են ՀՀԿ շարքեր: Մյուս դեպքում ներմուծվել է ռեյտինգային ընտրակարգը և տեղերում հեղինակություն ունեցողները ձայն են ապահովել հեղինակազրկված ՀՀԿ–ի համար: Ցավոք, բայց հիմա էլ, առաջարկված ու չընտրված նոր Ընտրական օրենսգրքով էլ առաջարկվում էր խնդիրը լուծել խիստ վիրաբուժական մոտեցմամբ: Կամ ավելի պարզ՝ առաջարկվում էր հրաժարվել էլեկտորալ վարքի լոկալ դրսևորման հնարավորությունից ու անցնել պարզ, բայց ըստ էության տոտալ համամասնական ընտրակարգի: 

Բոլոր դեպքերում էլ անտեսվել են հայաստանյան ընտրողների քաղաքական վարքն ու դրա առանձնահատկությունները ու առաջին պլան է մղվել տվյալ պահի իշխանության քաղաքական նպատակահարմարությունը: Խնդիրը, սակայն, ավելի խորքային է ու, ցավոք, բովանդակային քննարկման առարկա այդպես էլ չդարձավ, քանի որ քաղաքական ուժերը զբաղված էին բացառապես իրենց համառությունն ի ցույց դնելով: Արդյունքում ընտրությունների մենք գնում ենք հին ընտրական օրենսգրքով: Իսկ ամենացավալին այն է, որ թե գործող, թե չընդունված ընտրական օրենսգրքերի միջև, ըստ էության, որևէ դրական ընտրության հնարավորություն չկա: Առաջարկվողը որևէ կերպ չէր լուծում նախորդ օրենսգրքի ստեղծած խնդիրները, ավելին՝ իր հերթին ավելացնում էր նոր խնդիրներ՝ բացառապես երևանակենտրոն ու տոտալ կուսակցական համակարգեր ունենալու վտանգներով:

Բարեբախտաբար, քաղաքական այս շրջափուլում Ընտրական օրենսգրքի հարցն առկախվեց ու դեռևս ժամանակ կա իսկապես նոր ԸՕ ունենալու շուրջ մտածելու համար: Պարզապես այս անգամ պետք է առաջնորդվել արդեն հայաստանցիների քաղաքական մշակույթի, էլեկտորալ վարքի առանձնահատկությունները հաշվի առնելով: Նախկիններն այդ առանձնահատկությունը հաշվի էին առնում, բայց մանիպուլացնում էին դրանք, ներկաները պետք է ոչ թե շրջանցեն այդ առանձնահատկությունները, այլ հաշվի առնեն ու դրանց դրսևորման համար ստեղծեն իրավական և քաղաքական գործիքներ: Ու խնդիրը միայն այն չէ, որ էլեկտորալ վարքի լոկալ դրսևորումներն արտահայտվեն ընտրությունների միջոցով, խնդիրն այն է, որ արտահայտվելուց հետո էլ դրանք կարողանան ներդաշնակորեն ինտեգրվել քաղաքական կյանքին՝ չդառնալով մարգինալ, ինչպես նախկինում էր, երբ մեծամասնականով պատգամավոր դարձած եզակի ոչ օդիոզ դեմքեր որևէ օրենսդրական գործիքակազմ չունեին տեղերի խնդիրները համապետական քաղաքական հարթակներում լսելի ու լուծելի դարձնելու համար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Ի՞նչ փաստաթուղթ է անհրաժեշտ անհետ կորած անձի ընտանիքի անդամներին կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար. նախագիծ. «Փաստ»2,5 միլիարդ դոլարի կորուստ․ ի՞նչ է սպասվում հայկական ապրանքներին` ռուսական արգելքից հետո. Հրայր ԿամենդատյանՏիրակա՛լ, փառքիդ օրերը վերջանալու են, մի՛ գնա բռնապետության. Ավետիք Չալաբյան«Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ»Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ»ԿԸՀ-ի որոշումը և դրա քաղաքական հետևանքները․ ինչ է փոխվել ընտրությունների արդյունքներումՎենսը մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ի և Իրանի միջև ստորագրված փաստաթղթից Հունիսի 16-ին, 18-ին, 19-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ»Արման Ծառուկյանը շանս չի տա ոչ Գեյջիին, ոչ էլ Թոփուրիային․ Դմիտրի Բիկրև Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ»Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ»Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ»ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ»Ադրբեջանի տարածքով Հայաստան է առաքվել 490 տոննա ռուսական ցորեն Արման Ծառուկյանը շանս չի տա ոչ Գեյջիին, ոչ էլ Թոփուրիային․ Դմիտրի Բիկրև «Jazzical Komitas». Կոմիտասի երաժշտության և ջազի բացառիկ երկխոսություն Փեզեշքիանը Իրանի և ԱՄՆ-ի հուշագիրը Թեհրանի համար պատվաբեր փաստաթուղթ է համարել Հունիսի 16-ին, 18-ին, 19-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Իրանական բանակը խոստացել է պահպանել բարձր մարտական պատրաստվածությունը համաձայնագրի խախտման դեպքում «Հնչող պատկերներ» ցուցահանդեսը Ազգային պատկերասրահում` հին Երևանի կոլորիտային տեսարաններով Սերժ Թանկյանը, Արտո Թունջբոյաջյանը, Ինգա և Անուշ Արշակյանները և այլ հայտնիներ՝ մեկ բեմում. «Նախնիների կանչը» վերադառնում է նոր ծրագրով Տեսահոլովակի պրեմիերա. yellowheart. և Մավ՝ «Իմ Երևան» Հայ շախմատիստները մեկնել են Իտալիա՝ մասնակցելու աշխարհի պատանեկան առաջնությանը Utair-ի ուղևորուհին փորձել է բացել ինքնաթիռի դուռը՝ այն շփոթելով զուգարանի դռան հետ Հունիսի 16-ին, 17-ին, 18-ին, 19-ին, 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու Ի՞նչ եղանակ սպասել հունիսի 16-ից 20-ին 12-ամյա աշակերտին թմրանյութ տալու գործով ձերբակալված անձի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք Փամբակ գետում որոնվող երկու հարազատ քույրեր դեռևս չեն հայտնաբերվել Ռուսաստանում մեկնաբանել են հայկական կոնյակի հնարավոր փոխարինումը Նորահայտ հնավայրի տարածքում հնագետները շինությունների հետքեր են հայտնաբերել Իրանը 60 օրվա ընթացքում չի գանձի Հորմուզի նեղուցով անցման համար վճար Արարատ Միրզոյանը Շվեդիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարները Իրանի շուրջ հրադադարը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա. Կալաս Իսրայելը չի ​​ցանկանում, որ Ռուսաստանը միջնորդի դեր ստանձնի Գազայի հատվածում Դպրոցական տղան զբոսանքի ժամանակ գտել է 2 միլիոն տարեկան մաստոդոնտի ատամ Սերիալների 35-ամյա աստղը մահացել է սրտի կաթվածից Հայաստանի եւ Նիդեռլանդների ԱԳ նախարարները կարեւորել են երկկողմ առևտրի ծավալների ավելացումը Քրեական ոստիկանները բացահայտել են համակարգչային հափշտակություններ կատարող հանցավոր խմբի գործունեությունը Թրամփը հաստատել է Վենսի մասնակցությունը հունիսի 19-ին Իրանի հետ պայմանավորվածությունների ստորագրմանը Դաժան ծեծի հետևանքով 24-ամյա զինծառայողի 2 աչքն էլ կուրացել է․ կա մեկ կալանավորված Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ ընդամենը 15 օրում Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էԵՄ-ն Ուկրաինայի և Մոլդովայի հետ սկսել է անդամակցության շուրջ բանակցությունները Մտքեր են փոխանակվել ԵՄ հարթակում փոխգործակցության մեխանիզմների շուրջ Վանաձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Լադա»-ն Հայտնի է դարձել Ռուսաստանում կործանված Ту-22М3-ի անձնակազմի ճակատագիրը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վանաձորի անտառտնտեսության անտառապահը 2021-2022 թվականներին չի հաճախել աշխատանքի