Կրակահերթի տակ հայտնված հնդիկ լրագրողը հրաժեշտի խոսք է ուղղել իր մայրիկին, սակայն ողջ է մնացել (տեսանյութ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդկական Doordarshan հեռուստաալիքի լրագրող Մոր Մուկուտ Շարման, հայտնվելով զինված խմբավորման գրոհայինների հարձակման կիզակետում, կարծել է, թե դրանք իր կյանքի վերջին րոպեներն են ու շտապել է հուզիչ հրաժեշտի տեսանյութ ձայնագրել՝ ուղղված իր մայրիկին:
Ինչպես գրում է korrespondent.net-ը, լրագրողն ի վերջո հրաշքով ողջ է մնացել, սակայն նրա տեսանյութը հուզել է հազարավոր մարդկանց:
Ձայնագրած տեսանյութում Շարման խոսել է իր մայրիկի հանդեպ տածած մեծ սիրո մասին ու փորձել հրաժեշտ տալ նրան: Ավելի ուշ հեռուստաալիքն այն հրապարակել է Twitter-ի իր էջում:
Հայտնի է, որ զինյալների բացած կրակից այդ օրը մահացել է նկարահանող խմբի օպերատորը, ինչպես նաև երկու ոստիկան:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



