Երևան, 23.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԱԺ-ը վաղուց պետք է ցրված լիներ, և հաստատվեին ժամանակավոր կառավարություն ու դատական համակարգ. Արեգ Կյուրեղյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Եթե շատերն այն կարծիքի են, թե նոր Ընտրական օրենսգրքով ընտրությունների գնալով՝ «Սասնա ծռեր»-ի մուտքը խորհրդարան փակվում է, սխալվում են: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Արեգ Կյուրեղյանը: 

Նա վերահաստատեց կուսակցության անդամ Գարեգին Չուգասզյանի՝ նախկինում արված հայտարարությունը, որ նոր Ընտրական օրենսգրքով է՛լ, հնով է՛լ մասնակցելու են գալիք խորհրդարանական ընտրություններին:

Հարցին, թե, ամեն դեպքում, «Սասնա ծռեր»-ի շանսերը չե՞ն պակասում, երբ պարզ է դառնում, որ չի լինելու բոնուսային համակարգ պարունակող նոր Ընտրական օրենսգիրք (կուսակցությունների՝ ԱԺ-ում ներկայացված լինելու շեմի իջեցում՝ 5-ից 4՝ կուսակցությունների և 7-6՝ դաշինքների համար, ինչպես նաև՝ 2 տոկոս x  քաղաքական ուժին խորհրդարանում ներկայացված լինելու համար-խմբ.), Արեգ Կյուրեղյանը պատասխանեց, որ կոնկրետ չի կարող ասել՝ ավելացան, պակասեցին, բայց նորը, անկախ նրանից՝ ում է ձեռնտու, ում՝ ոչ, շատ ավելի ժողովրդավարական էր:

Ինչ վերաբերում է նրան, որ ՀՀԿ-ն խոստման համաձայն կողմ չքվեարկեց Ընտրական օրենսգրքին, ապա Արեգ Կյուրեղյանը մեկնաբանեց. «Դե, ՀՀԿ-ն իրեն կրկին դրսևորում է, վատ կողմերով»: Արեգ Կյուրեղյանն այն կարծիքին է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու նոր քաղաքական իշխանությունը պետք է շատ ավելի կոշտ լինեին:

«Երբ ասում են, որ իրենց վրա ճնշում է գործադրվում, ուրեմն, իրենք պետք է  արտահայտեն ժողովրդի կամքը, հիմա իրենք արտահայտում են ոչ թե ժողովրդի կամքը, այլ 1-2 հոգու կամքը: Իսկ ավելի կոշտ գործողություն ասելով՝ մենք նկատի ունենք ոչ թե ճնշում գործադրել և պահանջել կատարել իրենց կամքը, այլ նրանց չթողնել, որ նրանք որոշեն կատարել, թե չկատարել:

 
 
Իսկ դրա համար ԱԺ -ն դեռ վաղուց պետք է արագ ցրված լիներ, ու հաստատված լիներ ժամանակավոր կառավարություն ու դատական համակարգ, որոնք երկրում ժամանակավոր կիրականացնեին կառավարումը»,-նկատեց նա:

Հիշեցնենք, որ Արցախում, ըստ հայտարարվածի, ընթանում է «Սասնա ծռեր» կուսակցության գրանցումը, և նոյեմբերի 17-ին նշանակված է հիմնադիր համագումար, սակայն կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Վահան Բադասյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ «Սասնա ծռեր»-ի հետ շարունակում են մնալ ընկերներ, սակայն կուսակցության որոշ դրույթներ, որոնց մասին չի բարձրաձայնում, չի կիսում:

Սակայն Արեգ Կյուրեղյանն ասաց, որ ընդամենը որոշ տարաձայնություններ կան, որոնք, վստահ է, որ կհարթվեն:

 

 

Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովԿոնվերս Բանկը և «Նաիրի ինշուրանս»-ը հայտարարում են ռազմավարական համագործակցության մասինIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչՎաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համարՀայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի․ սեպտեմբերի 26-ին Tashir Arena-ում տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո 15-ամյա աշակերտը ատրճանակ է վերցրել և կրակել 11 մարդու վրաՈւկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր ԱվետիսյանՏղամարդը քաղաքի կենտրոնում գտնվող այգուց առևանգել է դեռահաս աղջկաԿարո՞ղ է ԱՄՆ-ը համաշխարհային մակարդակով արգելափակել իրանական ավիաընկերություններին, և ի՞նչ հետևանքներ կունենա դա «Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Դա միայն ժամանակի հարց է․ Վենսը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունը ի վերջո կկարգավորվի Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն. Ռուբիո Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ Պատվաստանյութի արտադրության մեջ խախտումներ են հայտնաբերվելՈսկերիչների փողոցը փակ է լինելու Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ 3 մարդ մաhացել է, 4–ը` տnւժել Բաշկորտոստանի Ստեռլիտամակ քաղաքի «Սոլնեչնի» առևտրային համալիրում տեղի ունեցած հրդեհի հետևանքով Ճշմարտությունը պատասխան կլինի Արևմուտքի տեղեկատվական ագրեuիային. Լավրով Երկու տարեկան երեխան քնած ժամանակ կուլ է տվել իր խաչը և հայտնվել հիվանդանոցում Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ ՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Միջազգային քրեական դատարանը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ վարչակազմի՝ իր դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելու մտադրությունների մասին հաղորդագրությունները Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները