Հունաստանում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵրեքշաբթի 5.0 մգնիտուդ ուժգնությամբ երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել հունական Զակինտոս կղզու մոտակայքում:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Աթենքի համալսարանի սեյսմոլոգիական լաբորատորիային, ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 17:12-ին (երևանյան՝ 19:12):
Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ Արիստոտելի անվան Սալոնիկի համալսարանի սեյսմոլոգիական կայանը երկրաշարժի հզորությունը գնահատել է 5.9 մագնիտուդ, որի օջախը գտնվել է Զակինտոս կղզուց 47 կմ հեռավորությամբ:
Այսօր առավոտյան ևս մեկ երկրաշարժ էր գրանցվել՝ 5.3 մագնիտուդ ուժգնությամբ, որի օջախը նույն վայրում էր գտնվում:
Հիշեցնենք, որ ևս մեկ երկրաշարժ՝ 6.4 մագնիտուդ ուժգնությամբ, կղզում տեղի է ունեցել հոկտեմբերի 26-ին, որին բազմաթիվ հետցնցումներ են հաջորդել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



