Արսեն Թորոսյանի փոխարեն առողջապահության նախարար կնշանակվի Հարություն Քուշկյանը. «Փաստ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստի» հավաստի տեղեկություններով՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Արսեն Թորոսյանը չի վերանշանակվի առողջապահության նախարարի պաշտոնում: Բանն այն է, որ կառավարությունը բազմաթիվ դժգոհություններ է ստացել առողջապահության ոլորտի կազմակերպիչներից ու անվանի բժիշկներից, որոնք պահանջել են համակարգից հեռացնել Արսեն Թորոսյանին ու նրա կողմից պաշտոնի նշանակված անհավասարակշիռ կադրերին: Մեր ունեցած տեղեկություններով՝ առողջապահության նախարարի պաշտոնում նշանակվելու է ՀՀ և ԱՀ առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը: Ըստ ոլորտի մասնագետների, նա մեծ հարգանք է վայելում բժշկական համայնքում, և հույս կա, որ նրան կհաջողվի ոտքի կանգնեցնել Թորոսյանի ու վերջինիս կադրերի կողմից խորը անդունդ գլորվող առողջապահական համակարգը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



