Սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 6 մարզիկ
ՍՊՈՐՏՄարոկկոյի Կասաբլանկա քաղաքում նոյեմբերի 12-16-ը կանցկացվի սամբոյի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը կներկայանա 6 մարզիկով:
Աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան աշխարհի չեմպիոններ Աշոտ Դանիելյանը, Վաչիկ Վարդանյանը, Մավրիկ Նասիբյանը, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանը, փոխչեմպիոն Էռնեստ Հայրապետյանը, բրոնզե մեդալակիր Մաքսիմ Մանուկյանը և այլոք: Պատվիրակությունը ղեկավարում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը: Հավաքականը Մարոկկո կմեկնի նոյեմբերի 11-ին:
Մարզական սամբոյի տղամարդկանց և կանանց, մարտականի` միայն տղամարդկանց 9-ական քաշային կարգերում ուժերը կչափեն 85 պետություն ներկայացնող ուժեղագույն մարզիկներ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



