Երևանի և Մոսկվայի կենդանաբանական այգիների համագործակցությունը կակտիվանա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի և Մոսկվայի կենդանաբանական այգիների համագործակցությունն այսուհետև ավելի կակտիվանա:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 30-ին գիտական երկու կառույցների ղեկավարների միջև հուշագիր է ստորագրվել։ Ռուբեն Խաչատրյանի ու Սվետլանա Ակուլովայի կնքած փաստաթուղթը բաղկացած է 5 կետից և նպաստելու է կենդանաբանական այգիների աշխատակիցների փորձի փոխանակման ծրագրերի կազմակերպմանը։
Երկու կենդանաբանական այգիները համատեղ հետազոտություններ կկատարեն, կփոխանակեն կենդանիներ՝ գենետիկական բազմազանության լավացման նկատառումով: Հուշագրի համաձայն՝ համատեղ ծրագրերի իրականացումն ավելի բարելավելու համար նաև կկազմակերպվեն մշակութային տարաբնույթ միջոցառումներ։
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



