Երևան, 23.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան ձևաչափն ուղղված է տարածաշրջանի անվտանգության դեմ, պետք է հետևել դրա զարգացումներին․ Ռուբեն Սաֆրաստյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրստյանի խոսքով՝ անսովոր էր Ստամբուլում Սիրիական հիմնախնդրին վերաբերող համաժողովի ձևաչափը: Նա պարզաբանեց  իր նկատառումը․Իրանն ու Միացյալ Նահանգները չէին մասնակցում:

Tert.am-ը նրա հետ զրուցել է տարածաշրջանային վերջին զարգացումներից՝ Սիրիայի շուրջ գերտերությունների բանակցությունների և հարավկովկասյան երկրներից երեքի՝ Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի արտգործնախարարների սպասվող հանդիպումից իր մտավախությունների վերաբերյալ:

Թուրքագետը Ստամբուլի բանակցությունների մասին մի քանի նկատառում արեց․ նախ՝ համաժողովի ձևաչափն էր անսովոր․մասնակցում էին չորս երկրներ՝ Ֆրանսիան, Գերմանիան, Ռուսաստանը և Թուրքիան, չէին մասնակցում Իրանն ու Միացյալ Նահանգները:

Նշենք, որ Ստամբուլում ավարտվել է Թուրքիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների՝ Սիրիայի հարցով գումարած գագաթնաժողովը: Այս երկրների նախագահները քննարկել են Սիրիայի պատերազմին վերջ տալու ուղիները: Չորս ղեկավարները հայտնել են, որ մինչև այս տարեվերջ կստեղծվի հատուկ հանձնաժողով, որը պետք է աշխատի Սիրիայի ապագա Սահմանադրությունը կազմելու վրա: Այսօր Ստամբուլում կայանալիք  Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Մևլութ Չավուշօղլուի, Էլմար Մամեդյարովի և Դավիթ Զալկալիանիի հանդիպմանը քննարկվելու են եռակողմ համագործակցության ոլորտում արձանագրած առաջընթացը և տարածաշրջանային ու համաշխարհային իրադարձությունները:

Ըստ լրատվամիջոցների՝ նախարարները, հավանաբար, տեղեկություններ կփոխանակեն ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի Ռուսաստան և Ադրբեջան, Հայաստան և Վրաստան կատարած ուղևորության մասին:

Ըստ Ռուբեն Սաֆրաստյանի՝ Սիրիական թեմայով գագաթնաժողովին մասնակցող չորս երկրները տարբեր նպատակներ են ունեին:

«Կային տեղեկություններ, որ նախապատրաստվում էր եռակողմ հանդիպում՝ Պուտին, Մերկել, Էրդողան, բայց հետո Մակրոնի խնդրանքով  ինքն էլ է ներգրավվել բանակցություններում»,- ասաց նա՝ նկատելով, որ պետք է նախ հասկանալ, թե համաժողովին մասակցող երկրներից յուրաքանչյուրը ինչ էր ցանկանում ստանալ բանակցությունից:

«Ֆրանսիան ժամանակին բավական մեծ կշիռ ուներ Մերձավոր Արևելքում, մասնավորապես Սիրիայում: Բայց վերջին շրջանում մենք տեսնում ենք, որ Ֆրանսիան կորցրել է իր կշիռն այստեղ: Ես նկատում եմ, որ Մակրոնը, մասնակցելով համաժողովին, փորձում էր իր ներքին խնդիրները լուծել, քանի որ իր ռեյտինգը ցածր է, և նաև Ֆրանսիայի համար դիրքեր էր փորձում ապահովել Մերձավոր Արևելքի հետագա զարգացումներում: Այնպես որ, կարծում եմ, նա այս բանակցություններում կարևոր դերակատարում չուներ, պարզապես իր ներկայությունը ցույց տալու համար էր եկել հանդիպմանը»,- ասաց նա:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մասնակցության մասով էլ, Ռուբեն Սաֆրաստյանը նկատեց՝ մասնակցում էր՝ Գերմանիայում փախստականների խնդիրը լուծելու համար, որովհետև դժվարություններ կան Գերմանիայում, և լուրջ քննադատություն է նկատվում իր ղեկավարած քրիստոնեադեմոկրատական կուսակցության նկատմամբ:

«Մերկելի համար կարևոր է հնարավորություններ փնտրել իրենց ընդունած փաստականներին վերադարձնելու համար»,- ասաց նա:

Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ Սիրիայի հիմնախնդրի բանակցություններում ամենակարևորը եզրահանգումն էր Սիրիայի ապառազմականացման գործընթացի շարունակության մասին խոսելը և ամրագրելը, որ խնդիրը պետք է լուծվի ոչ թե ռազմական, այլ՝ բանակցային ճանապարհով:

«Ես կարևոր եմ համարում այն, որ վերջին համաժողովի ժամանակ մասնակից բոլոր երկրներն էլ հայտարարեցին, որ պետք է պահպանվի Սիրիայի տարածքային ամբողջականությունը: Եվ՛ Թուրքիան, որ ուներ Սիրիայի տարածքների հետ կապված տարածքային նկրտումներ, կարծես թե թղթի վրա համաձայնվեց  Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման հետ»:

Ստամբուլում կայացած Սիրիական հակամարտության թեմայով համաժողովին հաջորդող Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հանդիպման հետ կապված էլ Ռուբեն Սաֆրաստյանը նկատեց, դա արդեն շարունակությունն է այն գործընթացի, որ սկսվել էր մի քանի տարի առաջ: Հայաստանին հարևան այդ երեք երկրների այդ պաշտոնյաները զբաղեցնողներն արդեն 9-րդ անգամ են հանդիպում միմյանց հետ:

«Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան եռյակը, որը առանցք եմ ես համարում, վերջին շրջանում ակտիվացրել է իր հանդիպումները: Չէի ասի, որ դրանց գործողությունները շատ վտանգավոր են, բայց մտահոգվել դրանց պատճառով պետք է: Ես ցանկանում եմ տեսնել միասնական տարածաշրջան, երբ բոլոր հակամարտությունները լուծվում են խաղաղ ճանապարհով: Իսկ այս պայմաններում, ես համարում եմ, որ այս ձևաչափը ուղղված է տարածաշրջանի անվտանգության դեմ: Պետք է ուշադիր հետևենք այդ ձևաչափին, մանավանդ որ դրա կողմից տարվող գործընթացները բացի քաղաքական, տնտեսական լինելուց, նաև որոշակի ռազմական նշանակություն ունեն: Եվ  եթե ընդհանուր աշխարհաքաղաքական գործընթացների տեսանկյունից նայենք, այդ ձևաչափի գոյությունը ոչ միայն Հայաստանի, այլ նաև՝ Ռուսաստանի շահերի դեմ է ուղղված»,- ասաց նա:

Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ Թուրքիան փորձում է պարզապես հարավկովկասյան երկրներից երկուսին՝ Վրաստանին և Ադրբեջանին Ռուսաստանի դեմ տարվող գործընթացներում ներգրավվել:

Իսկ ինչ վերաբերում է մեր անելիքներին, և Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա տանդեմի դեմ պայքարելուն, ապա Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ պետք է ուշադիր հետևել համագործակցության այդ ձևաչափի զարգացմանը, հետո նաև ավելի խորացնենք մեր հարաբերությունները մեր դաշնակցի հետ:

«Այդ գործընթացն ուժեղացնում է Հայաստանի բաժանարար գծերը: Մենք էլ,  մեր դաշնակցային հարաբերությունները զարգացնելով Ռուսաստանի հետ, արդեն գործոն ենք դառնում տարածաշրջանում: Որքան էլ ցանկանան մեզ մեկուսացնել, չեն կարողանա»,- ասաց նա:

 

Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովԿոնվերս Բանկը և «Նաիրի ինշուրանս»-ը հայտարարում են ռազմավարական համագործակցության մասինIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչՎաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համարՀայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի․ սեպտեմբերի 26-ին Tashir Arena-ում տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո 15-ամյա աշակերտը ատրճանակ է վերցրել և կրակել 11 մարդու վրաՈւկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր ԱվետիսյանՏղամարդը քաղաքի կենտրոնում գտնվող այգուց առևանգել է դեռահաս աղջկաԿարո՞ղ է ԱՄՆ-ը համաշխարհային մակարդակով արգելափակել իրանական ավիաընկերություններին, և ի՞նչ հետևանքներ կունենա դա «Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Դա միայն ժամանակի հարց է․ Վենսը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունը ի վերջո կկարգավորվի Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն. Ռուբիո Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ Պատվաստանյութի արտադրության մեջ խախտումներ են հայտնաբերվելՈսկերիչների փողոցը փակ է լինելու Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ 3 մարդ մաhացել է, 4–ը` տnւժել Բաշկորտոստանի Ստեռլիտամակ քաղաքի «Սոլնեչնի» առևտրային համալիրում տեղի ունեցած հրդեհի հետևանքով Ճշմարտությունը պատասխան կլինի Արևմուտքի տեղեկատվական ագրեuիային. Լավրով Երկու տարեկան երեխան քնած ժամանակ կուլ է տվել իր խաչը և հայտնվել հիվանդանոցում Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ ՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Միջազգային քրեական դատարանը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ վարչակազմի՝ իր դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելու մտադրությունների մասին հաղորդագրությունները Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները