«Սուրբ Հովհաննես» մատուռ տանող ճանապարհին մեքենան սահել է դեպի սարալանջը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 28-ին, ժամը 16:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռ տանող ավտոճանապարհին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ սահել դեպի սարալանջը, առկա է շրջվելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Ս.) դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի հատված:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



