Վրաստանում ընդդիմությունը պատրաստ է միավորվել նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ ընդդեմ Սալոմե Զուրաբիշվիլիի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի նախագահական թեկնածուներն ամփոփել են քվեարկության արդյունքները:
Ինչպես հայտնում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը, «Վրացական երազանք» իշխող կուսակցության աջակցությունը վայելող թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է անում սպասել պաշտոնական արդյունքների, մինչդեռ ընդդիմությունը սկսում է պատրաստվել երկրորդ փուլին:
Հիշեցնենք, որ էքզիթ փոլերի արդյունքները, որոնք անցկացվել են «Ռուսթավի-2» հեռուստաալիքի և «Վրացական երազանք» կուսակցության պատվերներով, տարբեր են: Առաջինի տվյալներով՝ թեկնածուներից և ոչ մեկը չի հավաքել 50 տոկոսից ավելի ձայն, իսկ երկրորդի տվյալներով՝ հաղթող է դարձել Սալոմե Զուրաբիշվիլին:
Երկու հարցման արդյունքով էլ առաջատար թեկնածուներն են Զուրաբիշվիլին և «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն:
Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գիգի Ուգուլավան էքզիթ փոլերի տվյալների հրապարակումից հետո հայտարարել է, որ կուսակցությունը պատրաստ է օգնել Վաշաձեին հաղթելու երկրորդ փուլի ժամանակ, եթե այն կայանա:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



