Թուրքիան գնդակոծել է սիրիացի քրդերի դիրքերը Եփրատի արևելյան հատվածում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրք զինվորականները գնդակոծել են սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերի դիրքերը, որոնք տեղակայված են Եփրատի արևելյան շրջանում:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով թուրքական աղբյուրին, հարվածի տակ է հայտնվել Սիրիայի հյուսիսային Զոր Մագար շրջանը: Աղբյուրի տվյալներով՝ թուրք զինվորականներն առաջին անգամ են հարձակում գործել Եփրատի արևելյան հատվածում:
Անկարան կարծում է, որ ԱՄՆ-ի աջակցությամբ Սիրիայի հյուսիսային շրջաններում գործող քրդական ինքնապաշտպանական ուժերն ահաբեկչական կազմակերպություն է, որն առնչություն ունի Թուրքիայում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



