Բուրջ Համուդում դժբախտ պատահարի հետեւանքով 27–ամյա հայ է զոհվել (ֆոտո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼիբանանում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետեւանքով զոհվել է լիբանանահայ 27–ամյա Հարութ Հուսիկյանը։ «Ազդակ» օրաթերթը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել երեկ՝ հոկտեմբերի 25–ին Բուրջ Համուդ հայկական թաղամասում։
Մոլեգնած փոթորկի հետեւանքով՝ լիբանանահայ երիտասարդը վայր է ընկել շենքի 9–րդ հարկի պատուհանից եւ տեղում մահացել։
Հեղեղումների հետեւանքով ջրով են ողողվել նաեւ Այնջարի հայկական թաղամասերն ու եկեղեցին։
Նշենք, որ երեկ՝ հոկտեմբերի 25–ին Լիբանանի տարբեր շրջաններում հորդացած ուժեղ անձրեւի եւ կարկուտի հետեւանքով վնասվել են շենքեր, պոկվել էլեկտրասյուներ։ Տեղումների հետեւանքով տուժել են բազմաթիվ քաղաքացիներ։


1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
4
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



