Վայոց Ձորում. բախվել են անհատ ձեռներեցի BMW-ն ու ՊՆ զորամասի ծառայողի «ՎԱԶ -2106»-ը. կա 4 վիրավորը (ֆոտո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎայոց Ձորի մարզում հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած ավտովթարի փաստով նյութեր են նախապատրաստվում:
Այդ օրը ժամը 19:50-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոցի 16 շենքի դիմաց բախվել են 29-ամյա Սմբատ Ղ.-ի վարած BMW մակնիշի 41 TT 100 համարանիշի եւ 37-ամյա Արման Ս.-ի վարած ВАЗ 2106 մակնիշի 33 CV 568 համարանիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 2 վարորդներն ու Սմբատ Ղ.-ի ուղեւոր 18-ամյա Նոնա Գ.-ն ու 38-ամյա Արմեն Բ.-ն տեղափոխվել են Եղեգնաձոր բժշկական կենտրոն:
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդներից Սմբատ Ղ.-ն անհատ ձեռներեց է, իսկ Արման Ս.-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում:


1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
4
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



