Ծանրամարտի Մ23 տարեկանների ԵԱ. Հակոբ Մկրտչյանը դարձավ ոսկե մեդալակիր
ՍՊՈՐՏԼեհաստանում կայանում է ծանրամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:
Այսօր պայքարի մեջ են մտել 94 կգ քաշային Մ23 տարիքային խմբի մարզիկները: Հայաստանը ներկայացնող Հակոբ Մկրտչյանը այս քաշային կարգում գերազանցել է բոլորին ու դարձել ոսկե մեդալակիր երկամարտի 368 կգ արդյունքով:
Մեր ծանրորդը փոքր բրոնզ է նվաճել պոկում վարժությունում (160 կգ) և փոքր ոսկե մեդալ հրումում (208 կգ):
Հիշեցնենք, որ այս քաշային կարգում Մ20 տարիքային խմբում արծաթե մեդալ էր նվաճել Սամվել Բաբակյանը, իսկ Եվրոպայի չեմպիոն էր դարձել Անդրանիկ Կարապետյանը` 85 կգ քաշային կարգում
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



