Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հարուցվել է քրեական գործ Վանաձորում խախտումներով կատարված շինարարությամբ պատմամշակութային հուշարձանի վնասման դեպքի առթիվ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2018թ. սեպտեմբերի 11-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ հայտնելով, որ 2018թ. օգոստոսի 30-ին «azatutyun.am» կայքում տպագրված «Նախարարությունը պահանջում է դադարեցնել «անօրինական» շինարարությունը, Վանաձորի քաղաքապետարանն ընդդիմանում է» վերտառությամբ հոդվածը տեղեկություններ է պարունակում Վանաձորի «Արցախ» պուրակում մանկական զբաղվածության կենտրոնի կառուցման հետ կապված Վանաձորի համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից կատարված առերևույթ հանցագործության մասին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, 2018թ. սեպտեմբերի 14-ին Ա. Սաքունցի դիմումը և կից փաստաթղթերը Լոռու մարզի դատախազությունից ուղարկվել են ՀՀ ոստիկանության Տարոնի բաժին՝ հաղորդման մեջ պարունակվող տեղեկությունները քննարկելու և քրեադատավարական կարգով ընթացքի լուծման հարցը որոշելու նպատակով:

Նախապատրաստված նյութերով վարույթն իրականացնող մարմինը հաստատված է համարել, որ պատմամշակութային անշարժ հուշարձան հանդիսացող Վանաձորի «Արցախ» պուրակում «Գ և Մ» ՍՊ ընկերության կողմից շինարարությունը կատարվել է համապատասխան թույլտվության հիման վրա, ինչի համար լիազոր մարմնին՝ ՀՀ մշակույթի նախարարությանն են ներկայացվել պահանջվող կառուցապատման պայմանակարգերը, ինչպես նաև հուշարձանի տարածքի բարեկարգման լրամշակված գիտանախագծային փաստաթղթերը։ Ելնելով դրանից՝ հետաքննիչը համարել է, որ շինարարության թույլատրումը և համաձայնեցումը սահմանված ընթացակարգերի խախտմամբ կատարելու հանգամանքները վերաբերում են ոչ թե քրեաիրավական, այլ՝ վարչաիրավական հարաբերություններին։ Արդյունքում գտնելով, որ նյութերում առկա չեն հանցագործության վերաբերյալ արժանահավատ տվյալներ,  հետաքննիչը սեպտեմբերի 24-ին որոշում է կայացրել հանցադեպի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին։

2018թ. հոկտեմբերի 15-ին Ա. Սաքունցը վերոնշյալ որոշման դեմ ներկայացրել է բողոք առ այն, որ վարույթն իրականացնող մարմինը պատշաճ կերպով իրավական գնահատական չի տվել ներկայացված հանգամանքներին, չի կատարել քննչական անհրաժեշտ գործողություններ՝ վկայակոչելով այն հանգամանքը, որ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալն իրականացվող շինարարությունը դադարեցնելու վերաբերյալ պահանջով դիմել է Վանաձոր համայնքի ղեկավարին։

Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրվել են ինչպես Ա․ Սաքունցի բողոքը, այնպես էլ նախապատրաստված նյութերը: Պարզվել է, որ նյութերի նախապատրաստման ընթացքում թեև վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռք են բերվել քրեական գործ հարուցելու հարցի լուծման համար բավարար տվյալներ, սակայն առերևույթ հանցագործության հատկանիշների առկայության տեսանկյունից դրանք ճիշտ չեն գնահատվել: Այդ պատճառով՝ նաև չեն ձեռնարկվել անհրաժեշտ միջոցառումներ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման ուղղությամբ:

Մասնավորապես՝ նախապատրաստված նյութերում առկա են տվյալներ, որ «Արցախ» պուրակի կառուցապատվող տարածքն առանց լիազոր մարմնի համաձայնության սեփականաշնորհվել է դեռևս 2007թ.՝ չնայած հուշարձանն ավելի վաղ ընդգրկված է եղել Լոռու մարզի տեղական նշանակության պատմամշակութային հուշարձանների ցուցակում։ Հուշարձանի օգտագործման նպատակի և բնույթի փոփոխությունները լիազոր մարմնի հետ չեն համաձայնեցվել, և դրա արդյունքում խաթարվել է հուշարձանի տարածքի ամբողջականությունը և պատմական միջավայրը, չեն ապահովվել ՀՀ կառավարության 2002թ. ապրիլի 20-ի որոշմամբ սահմանված՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգման և օգտագործման կարգի պահանջները։ Բացի այդ, ըստ նյութերում առկա փաստաթղթերի՝ նախարարությունը համաձայնություն չի տվել «Արցախ» պուրակում շինարարության իրականացմանը, իսկ կառույցի նախագիծը հանվել է նախարարության գիտամեթոդական խորհրդի քննարկումից։

Այսինքն առկա են տվյալներ առ այն, որ 2017-2018թթ. ընթացքում «Գ և Մ» ՍՊԸ-ի կողմից պետության պահպանության տակ գտնվող տեղական նշանակության հուշարձան հանդիսացող «Արցախ» հրապարակի (պուրակի) կառուցապատվող տարածքում մանկական զբաղվածության կենտրոնի կառուցման աշխատանքներն իրականացվել են, առանց լիազոր մարմնի համաձայնության կամ մաuնագիտական եզրակացության, և թույլ է տրվել օրենքով սահմանված՝ հուշարձանի պահպանական գոտիներում շինարարական և այլ աշխատանքներ իրականացնելիս հուշարձանների պահպանության ու անվթարության ապահովման պահանջների խախտումներ: Դրա հետևանքով խաթարվել է հուշարձանի տարածքի ամբողջականությունը և պատմական միջավայրը, վնասվել է հուշարձանի նախաստեղծ կերպարը, ճարտարապետական ոճը:

Ելնելով այն հանգամանից, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են պատմության և մշակույթի հուշարձաններ վնասելու հանցագործության հատկանիշներ, ինչպես նաև հաշվի առնելով, որ դրանցով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու համար անհրաժեշտ է օգտագործել քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր իրավական գործիքները՝ Լոռու մարզի դատախազն իր որոշմամբ վերացրել է քրեական գործ հարուցելը մերժելու հետաքննիչի որոշումը և հարուցել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությանը։

18-ամյա տղան ընկել է լքված շենքի 20-րդ հարկից և ողջ է մնացելԱյսօր «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, հետախուզական զորքերի սպա Արսեն Վարդանյանի ծննդյան տարեդարձն էԼույս չի լինելու Սիլիկյան թաղամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք Չալաբյան21-ամյա տղան մեքենա է գողացել. ներսում 2-ամյա երեխա կարՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք. Տ. Աբրահամյան Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ Կառավարությունը պատրաստվում է ներգրավել ևս 320 մլն դոլարի վարկՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբՏ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն Թուրքական HAVELSAN ընկերությունը ռազմաoդային գործողությունների կառավարման համակարգ է փոխանցել Ադրբեջանին Երևանում առեղծվածային հանգամանքներում մահացած՝ «Բոնուս» սուպերմարկետների ցանցի համահիմնադրի ազգականը նոր մանրամասներ է փոխանցում Ռուսաստանում գտել են անհետացած ինքնաթիռը