Վարույթ՝ ուսանողական պոլիկլինիկայի շենքի հարցով. «Փաստ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստ» օրաթերթի տեղեկություններով՝ կառավարության ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև նախկին ուսանողական պոլիկլինիկայի շենքի սեփականաշնորհման և քանդելու գործը: Հիշեցնենք, որ տարիներ առաջ կառավարությունը Տերյան փողոցի սկզբնամասում գտնվող ուսանողական պոլիկլինիկայի շենքը սեփականաշնորհելու որոշում կայացրեց: Նոր սեփականատերը շենքը քանդելու և տեղում նոր շենք կառուցելու համար կրկին դիմել էր կառավարությանը ուսանողական պոլիկլինիկան տեղափոխելու համար: Այդ որոշումը նույնպես ընդունվեց, և բուժանձնակազմը ստիպված եղավ տեղափոխվել այլ վայր: Հետագայում շենքը քանդվեց, որն, ի դեպ, հանդիսանում էր թամանյանական Երևանի հին կառույցներից մեկը: Մեր տեղեկություններով՝ այդ շենքը քանդելու և տարածքը սեփականացնելու գործընթացները նույնպես ուղեկցվել են կոռուպցիոն դրսևորումներով, ինչը հիմա քննվում է իրավապահների կողմից: Մեր աղբյուրները պնդում են, որ այդ գործն առնչվում է արդեն իսկ հարուցված քրեական գործերից մեկին, որով արդեն երկար ժամանակ է՝ քննություն է տարվում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



