Եվրախորհուրդը սաուդցի լրագրող Հաշքաջիի սպանության մանրակրկիտ հետաքննություն Է պահանջում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրոպական միությունը պահանջում Է սաուդցի լրագրող Ջամալ Հաշքաջիի սպանության մանրակրկիտ հետաքննություն անցկացնել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 24-ին հայտնել Է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում:
«Եվրոպան շահագրգռված Է բոլոր մանրամասնությունների բացահայտմամբ, անկախ այն բանից, թե ով Է կանգնած այդ արարքի հետեւում»,-ասել Է նա: Տուսկը Հաշքաջիի սպանությունը որակել Է «սարսափազդու հանցագործություն»: «Վստահ եմ, որ դուք թույլ չեք տա, որ Եվրոպան, նրա պետությունները եւ ինստիտուտները ներքաշվեն ինչ-որ կասկածելի խաղերի մեջ»,-ասել Է նա՝ դիմելով եվրոպացի պատգամավորներին:
Սաուդցի լրագրող Ջամալ Հաշքաջին, որը հայտնի Էր Էր Ռիադի քաղաքականության վերաբերյալ քննդատական հոդվածներով, կորել Է հոկտեմբերի 2-ին՝ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսություն այցելելուց հետո: Հոկտեմբերի 20-ին սաուդյան իշխանությունները հայտնել են, որ լրագրողը դիվանագիտական առաքելության շենքում սպանվել Է կոնֆլիկտի հետեւանքով, սակայն միջադեպի մանրամասները չեն ներկայացրել, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:



