Բացի փողկապից՝ ինչ ինձ վրա տեսնում եք, ամեն ինչ հայկական արտադրության է. Փաշինյանը՝ ԱԺ–ում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյն, ինչ տեսնում եք այսօր ինձ վրա, ամբողջությամբ հայկական է՝ բացի փողկապից։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24–ին, խորհրդարանում հայտարարեց վարչապետի թեկնածու, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Այն ինչ տեսնում եք, հայկական արտադրության է՝ բացի փողկապից։ Հագուստս, կոշիկս, ժամացույցս, բոլորը հայկական են։ Ես սրանով իմ հոգեբանական եւ բարոյական աջակցությունն եմ հայտնում հայաստանցի արտադրողներին եւ տեքստիլ արտադրությանը։ Հուսով եմ, որ առաջիկայում կունենանք տեխնոլոգիապես բարձր հեռախոսներ ու հեռախոսներ»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ տնտեսության կառուցվածքն իրենց համար անընդունելի է, քանի որ այն հիմնվում է 3 հիմնական սյուների վրա՝ ավանդական գյուղատնտեսություն, հանքարդյունաբերություն եւ խաղային ու խաղադրույքային ոլորտը. «Մենք խնդիր ենք դրել, որ այս կառուցվածքն անպայմանորեն պետք է փոխվի։ Ավանդական գյուղատնտեսությանը պետք է փոխարինի տեխնոլոգիական գյուղատնտեսությունը։ Հաջորդ սյուները պետք է լինեն բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունն ու տեքստիլ արդյունաբերությունը»։



