Կապանում ՔՊ քաղաքապետի թեկնածուն պարտվել է անկուսակցական Գևորգ Փարսյանին
ՔԱՂԱՔԱԿԱՆ
Կապանում այսօր անցկացված համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթել է անկուսակցական Գևորգ Փարսյանը. այս մասին Tert.am -ին հայտնեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նարեկ Բաբայանի նախընտրական շտաբից:
Հիշեցնենք, որ այստեղ առաջադրվել է համայնքապետի ղեկավարի 3 թեկնածու. ՔՊ-ական Նարեկ Բաբայանը և անկուսակցականեր Էդգար Հովհաննիսյանն ու Գևորգ Փարսյանը:
Նշենք, որ Կապանում քաղաքապետի ընտրությանը մասնակցել է 19 503 ընտրող:
Գևորգ Փարսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Նարեկ Բաբայանը ստացել է 8076, Էդգար Հովհաննիսյանը՝ 277, ինքը՝ 10021 քվե:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



