«Փյունիկն» ու «Արարատ-Արմենիան» չպարզեցին հաղթողին
ՍՊՈՐՏՀայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրում կայացավ վերջին հանդիպումը:
Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում «Արարատ-Արմենիան» մրցեց «Փյունիկի» հետ:
Հանդիպման առաջին կեսում առավելությունը ունեին տանտերերը՝ Վարդան Մինասյանի ֆուտբոլիստները: Աչքի կարող էր ընկնել Մարտինեսը, մեկ անգամ էլ լավ հնարավորություն ուներ թիմի առաջատար Դիմիտրովը:
«Փյունիկը» հիմնականում հակագրոհում էր, որոնցից մեկի ժամանակ Պետրոս Ավետիսյանի հարվածից հետո լավ խաղաց դարպասապահը:
Երկրորդ կեսում կրկին հավասար պայքար ծավալվեց: Թիմերն ակտիվ էին, սակայն այդպես էլ չկարողացան դառնալ գոլի հեղինակ՝ 0:0:
Այս ոչ-ոքիից հետո «Արարատ-Արմենիան» 16 միավորով 5-րդն է, իսկ «Փյունիկը» 19 միավորով 4-րդ հորիզոնականում է:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



