Արմավիրում մարզպետի մեքենան նկատել են ընտրատեղամասերի մոտ. խորհրդականն արձագանքում է՝ մարզպետն աշխատավայրում է եղել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրմավիրի քաղաքապետի ընտրություններին Արմավիրի մարզպետի ծառայողական ավտոմեքենան նկատել են ընտրատեղամասերի մոտ:
Ահազանգում են թեկնածուներից մեկի շտաբից, որոնք ներկայանալ դեռևս չցանկացան։
Ըստ նրանց` մեքենան իրենց համախոհները տեսել են Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի երկու տեղամասերի մոտ։
Արմավիրի մարզպետի խորհրդական Նվեր Պետրոսյանը Tert.am-ի հետ զրույցում հերքեց լուրը՝ հայտարարելով, որ դա իրականությանը չի համապատասխանում։ «Այո, մարզպետն այսօր եկել է մարզպետարան, բաց, քանի որ նոր մարզպետ է նշանակված, եկել է զուտ փաստաթղթերի հետ ծանոթանալու, դե գիտեք, հսկայական ծավալներ են, ինքն էլ նոր է նշանակված, ուզում է շուտ ծանոթանա փաստաթղթերին։
Պաշտոնապես ասում եմ՝ մարզպետը տեղամասեր ինչո՞ւ պետք է գնա, ընտրողներից ոչ մեկին չի ճանաչում, նոր մարդ է։ Հնարավոր է՝ մարզպետի մեքենան տարել են լվացման կետ, կամ պարզապես անցել է տեղամասի կողքով, նկատել են, բայց մարզպետը եղել է մարզպետարանում》, ֊ ասաց նա։
Իսկ թե կիրակի օրն էլ է աշխատում հարցին, պատասխանեց՝ այո, և նշեց, որ նորանշանակ մարզպետ Համբարձում Մաթևոսյանը երեկ՝ շաբաթ օրն էլ է աշխատանքի գնացել։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանն Արմավիրի նոր մարզպետ նշանակեց Համբարձում Մաթևոսյանին։

1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ