Աշխարհում ամենաթանկ փոքրիկ տնակը (լուսանկարներ)
ԼԱՅՖԲրիտանիայի ամենափոքր տունը, որը չափերով հավասար է ուղևորատար վագոնի կեսին ու ունի ընդամենը 17,5 քմ տարածք, վաճառվում է քառորդ միլիոն ֆունտ սթեռլինգով: Ինչպես տեղեկացնում է Past.am-ը, այս փոքրիկ տնակը գտնվում է Լոնդոնի հյուսիսում: Այն 5 անգամ փոքր է միջին չափերով տնից, սակայն դա չի խանգարում, որ տանը լինի խոհանոց, հյուրասրահ, ննջարան ու լոգարան:

Նման հրաշքի հեղինակը մոդուլային շինությունների արտադրության ոլորտում մասնագիտացած Containex-ն է:

Տունը գտնվում է Իսլինգթոնում, ինչը այն հատկապես գրավիչ է դարձնում: Նախկինում դա համեստ արվարձան էր, սակայն Լոնդոնի գերբեռնվածության պատճառով այն դարձել է հայտնի թաղամաս:

Տարածքի ամեն քառակուսի օգտագործված է հմտորեն ու խնայողաբար:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



