Երևան, 27.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մեծ Բրիտանիան հետաքննում է ադրբեջանցի բանկիրի կնոջ բազմամիլիոն դոլարների գնումները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մեծ Բրիտանիան հետաքննում է ադրբեջանցի բանկիրի կնոջ բազմամիլիոն դոլարների գնումները: Այս մասին իր հոդվածում գրում է   «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը:

Նա, մասնավորապես, նշում է.

«Ադրբեջանին առնչվող եւս մեկ խոշոր կոռուպցիոն սկանդալ է հասունանում Եվրոպայում: Երկրի խարդախ պաշտոնյաները միլիարդավոր նավթադոլարներ են շորթել իրենց անձնական շահերի համար, մինչդեռ ադրբեջանցիների մեծ մասն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ:

Վերջին օրինակը բրիտանական բազմաթիվ թերթերի առաջին էջերում է: Ադրբեջանցի բանկիրի 55-ամյա կինը՝ Զամիրա Հաջիեւան, 21 միլիոն դոլար է ծախսել Լոնդոնի «Հարոդս» (Harrods) շքեղ հանրախանութում `2006-ից մինչեւ 2016 թվականն ընկած ժամանակահատվածում:

Միացյալ Թագավորության հանցագործության դեմ պայքարի ազգային գործակալությունը հաստատում է, որ գողացված գումարներն օգտագործվել են Լոնդոնի առաջնակարգ Նայթսբրիջ շրջանում 15 միլիոն դոլար արժողությամբ 5 ննջասենյակով առանձնատուն գնելու համար, որը գտնվում է «Հարոդս»-ից ընդամենը 100 մետր հեռավորության վրա: Առանձնատունն այժմ գնահատվում է 20 միլիոն դոլար: Նա նաեւ մեղադրվում է գրեթե 14 միլիոն դոլար արժողությամբ գոլֆի եւ էլիտար ակումբ Էսքոթում ձեռք բերելու համար, ըստ «Գարդիան» թերթի հաղորդման: Անհավատալի է, Հաջիեւան երկու անձնական ավտոկայանատեղի ունի «Հարոդս»- ում` տարեկան  500 հազար դոլար արժողությամբ: Ութ տարի առաջ նա ապրելու թույլտվություն է ստացել Մեծ Բրիտանիայում, հարուստ ներդրողների համար վիզայի սխեմաներով՝ առանց ստուգելու նրա նյութական աղբյուրը:

«Հաջիեւան Ադրբեջանի պետական միջազգային ​​բանկի նախկին նախագահ 57-ամյա Ջահանգիր Հաջիեւի կինն է: 2016 թվականին նրա ամուսինը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման երեք միլիարդ դոլար շորթելու համար», ըստ «Գարդիան»-ի լրագրող Ռուպերտ Նիթի:

Լոնդոնում Հաջիեւայի փաստաբանները միջնորդել են, որպեսզի գաղտնի պահվեն նրա անունը, ամուսնու անունը, նրանց ազգությունը եւ ամուսնու բանկը, սակայն բրիտանական դատարանը լրատվամիջոցների խնդրանքով հանել է գաղտնիության քողը:

Հանցագործության դեմ պայքարի ազգային գործակալությունը հայտարարել է, որ Հաջիեւան օգտագործել է իր ամուսնու բանկի կողմից թողարկված 35 American Express, Mastercard եւ Visa վարկային քարտեր իր գնումների համար: «Հարոդս» կատարած միայն մեկ այցի ընթացքում նա ծախսել է 200 հազար դոլար՝ Boucheron-ի շքեղ ոսկեղեն, բրենդային օծանելիք եւ ժամացույցներ գնելու համար: Մեկ այլ այցի ժամանակ նա առել է 132 հազար դոլարի Cartier-ի ոսկեղեն: Նա նաեւ գնել է 42 մլն դոլար արժողությամբ Gulfstream G550 ինքնաթիռ: Հաջիեւայի դուստրը՝ առաջին ամուսնությունից, որը սովորել է Լոնդոնում, ունեցել է 20 միլիոն դոլարի բաժնետոմսեր, տարեկան 1.3 միլիոն դոլարի շահութաբաժնով: Ներկայիս ամուսնությունից Հաջիեւան ունի երկու որդի՝ 17 եւ 20 տարեկան, որոնք նույնպես սովորել են բրիտանական մասնավոր դպրոցներում:

 Հաջիեւայի ամուսինը նրան տվել է 1.3 միլիոն դոլար բրիտանական պետական ​​պարտատոմսերում ներդնելու համար եւ ստացել է 26 հազար դոլար ամսական ծախսերի համար: Սակայն ամուսնու ձերբակալությունից հետո նա փախել է Ադրբեջանից եւ սկսել է վաճառել իր ընտանիքի արծաթյա իրերը Christie’s-ի աճուրդի տանը: 

Ադրբեջանի իշխանությունները շահագրգռված են հարցաքննելու Հաջիեւային իր ամուսնու բանկային գործի կապակցությամբ, մեղադրելով նրան եւ ընտանիքի մյուս անդամներին՝ Հաջիեւի սխեմաների համար որպես օղակ ծառայելու համար՝ փողը երկրից դուրս բերելու նպատակով:

Հաջիեւան առաջին անձն է Մեծ Բրիտանիայի հակակոռուպցիոն նոր`«Անբացատրելի հարստացման կարգ» օրենքով հետաքննվող, որը նախատեսված է կասկածելի կոռումպացված օտարերկրյա պաշտոնյաների թիրախավորման համար, որոնք ենթադրաբար զբաղվել են գողացված փողերի լվացմամբ։  Դատավոր Սուպերսթոունը պահանջել է, որ նա բացատրի իր շռայլ գնումների համար դրամական աղբյուրը։ Եթե նա չկարողանա դա անել՝ նրա ունեցվածքը կարող է բռնագրավվել։ Դատավորը համաձայնել է, որ «այս վկայությունը կարեւոր է դատավճռով Հաջիեւի դեմ ներկայացված մեղադրանքների վերաբերյալ զեկույցների լույսի ներքո, ներառյալ բանկում  նրա կողմից պաշտոնական դիրքի չարաշահումը՝ ընտանիքի անդամների անուններով վարկային քարտեր թողարկելով, որոնց միջոցով խոշոր պարտքեր են գոյացել բանկի դեմ»։

Ջահանգիր Հաջիեւը, որպես Ադրբեջանի միջազգային պետական բանկի նախագահ 2001-2008 թվականներին, պաշտոնապես ստացել է տարեկան 71 հազար դոլար աշխատավարձ։ Այնուամենայնիվ, Werner Capital գրասենյակը, որը գույքային ներդրումներ է իրականացնում հարուստների համար, 2011 թ. իր հրապարակած զեկույցում բացահայտել է, որ Հաջիեւի ունեցվածքը կազմում է 73 միլիոն դոլար։ «Գարդիանը» հաղորդել է, որ դատախազ Ջոնաթան Հոլը, որը ներկայացնում է Հանցագործության դեմ պայքարի ազգային գործակալությունը, հայտարարել է. «Որպես պետական աշխատող 1993-2015 թվականներին, շատ անհավանական է, որ նման պաշտոնը կարող էր ապահովել բավարար եկամուտ՝ գույքի ձեռքբերման ֆինանսավորման համար»։

Դատարանում Հաջիեւան հայտարարել է, որ տեղյակ չէ իր գնումների միջոցների աղբյուրի մասին, պնդելով, որ իր ամուսինն էր պատասխանատու վճարումների համար։ Նա Հաջիեւին բնութագրել է որպես «մեծ կարողությունների տեր մարդ»։ Նա վարձել է բարձր վարձատրվող բրիտանացի իրավաբանների խումբ՝ դատարանում իրեն պաշտպանելու համար:

Ներկայումս Հաջիեւայի թանկարժեք առանձնատունը, գոլֆի եւ էլիտար ակումբը մնում են սառեցված եւ չեն կարող վաճառվել։ 

Դեռ հայտնի չէ, թե արդյոք բրիտանական կառավարությունը կբռնագրավի Հաջիեւայի ունեցվածքը Լոնդոնում: Առաջիկա ամիսներին շատ այլ դատական գործեր կհայտնվեն դատարաններում, բացահայտելով ադրբեջանցի պաշտոնյաների համատարած կոռուպցիան, որոնք իրենց երկրի նավթային հարստությունից միլիարդավոր դոլարներ են գողացել՝ դրանք ներդնելով իրենց անձնական շահերի համար աշխարհի բազմաթիվ երկրներում:

 Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

ՀԷՑ-ի բաժնետոմսերի վերաբերյալ վաղը նոր հանրային լսումներ կանցկացվենԹումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամի