«Լոռի»-ն հաղթանակ կորզեց «Արցախ»-ից
ՍՊՈՐՏՖուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի հանդիպումները վերսկսվեցին հավաքականների խաղերի դադարից հետո:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 12-րդ տուրի առաջին խաղում «Արցախ»-ը մրցեց «Լոռի»-ի հետ: Վանաձորյան ակումբը կարողացավ հաղթանակ կորզել հանդիպման վերջնամասում` գերազանցելով մրցակցին 2:3 հաշվով: «Արցախ»-ի կազմում աչքի ընկան Էդուարդ Ավագյանը և Ակմալ Բախտիարովը: «Լոռի»-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ջոնել Դեզիրեն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ալիյու Իսան:
Տուրի մյուս խաղերում կմրցեն հետևյալ զույգերը` «Շիրակ»-«Արարատ», «Ալաշկերտ»-«Գանձասար-Կապան», «Արարատ-Արմենիա»-«Փյունիկ»:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



