Արթուր Սարկիսովն օգնեց «Ենիսեյ»-ին միավոր վաստակել
ՍՊՈՐՏՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Արթուր Սարկիսովը մասնակցեց «Ենիսեյ»-ի հերթական խաղին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրում «Ենիսեյ»-ն արտագնա խաղում ուժերն էր չափում «Օրենբուրգ»-ի հետ: Հանդիպման ընթացքում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց, և թիմերը վաստակեցին մեկական միավոր:
Հայաստանի ազգային թիմի հարձակվող Արթուր Սարկիսովը թիմի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 79-րդ րոպեին:
«Ենիսեյ»-ն այս տուրից հետո 16-րդ տեղում է:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



