Լոնդոնը Ռուսաստանին ներառել է ազգային անվտանգության գլխավոր սպառնալիքների ցանկում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը հայտնվել է Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության հիմնական սպառնալիքների ցանկում: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Times-ին:
«Իսլամական պետության» (ԻՊ) ահաբեկիչների, Էբոլա վիրուսի, եւ դեպի Եվրոպա փախստականների զանգվածային հոսքի հետ միասին Ռուսաստանը ներառվել է ցանկում, որի հիման վրա կազմվում է Մեծ Բրիտանիայի ազգային ռազմավարությունը: Սպասվում է, որ վարչապետ Դեւիդ Քեմերոնը փաստաթուղթը կներկայացնի նոյեմբերի 23-ին:
Նշվում է, որ Ռուսաստանն այդ ցուցակում ներառվել է Ուկրաինայի հանդեպ իր քաղաքականության, Կալինինգրադում ռազմական ներկայության ընդլայնման, ինչպես նաեւ Սիրիայում գործողությունների պատճառով:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



