Կապանում մտադիր եմ խոսել բոլոր համապետական հարցերի մասին. Փաշինյանը խոստանում է «բաց խոսակցություն»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր Կապանում տեղի ունենալիք հանրահավաքին ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադառնալու է ոչ միայն քաղաքապետի ընտրություններին, այլեւ այս ընթացքում կուտակված բոլոր համապետական հարցերն: Այս մասին Նիկոլ Փաշինյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Այսօր Կապանում տեղի ունենալիք հանրահավաքին անդրադառնալու եմ ոչ միայն քաղաքապետի ընտրություններին: Մտադիր եմ խոսել այս ընթացքում կուտակված բոլոր համապետական հարցերի մասին: Լինելու է բաց, անմնացորդ եւ մանրամասն խոսակցություն:Նկատի ունեմ՝ այսօր երեկոյան ելույթս ուղղված է լինելու ոչ միայն Կապանին, ոչ միայն Սյունիքին, այլեւ Հայաստանի բոլոր քաղաքներին ու գյուղերին: Այնպես որ, եթե չեք գալու Կապան, ժամը 18-ին սպասում եմ ձեզ իմ այս էջի ուղիղ եթերում», - գրել է Փաշինյանը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



