ՌԴ-ն եւ Ուզբեկստանը 27 մլրդ դոլարի համաձայնագրեր են ստորագրել միջռեգիոնալ համաժողովում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը եւ Ուզբեկստանը 27 մլրդ դոլար գումարի համաձայնագրեր են ստորագրել երկու երկրների՝ Տաշքենդում ընթացող միջռեգիոնալ համաժողովում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 19-ին հայտնել Է Ուզբեկստանի Էկոնոմիկայի նախարարությունը:
«Միջտարածաշրջանային համագործակցության ռուս-ուզբեկական առաջին համաժողովի շրջանակներում ստորագրված են շուրջ 800 առեւտրաներդրումային համաձայնագրեր ու հուշագրեր՝ մոտավորապես 27 մլրդ դոլար ընդհանուր գումարի»,- ասված Է հաղորդագրության մեջ: Գերատեսչությունում նաեւ նշել են, որ պայմանավորվածություն Է ձեռք բերվել 79 ուզբեկա-ռուսական համատեղ ձեռնարկությունների, 23 առեւտրական տների բացման եւ Ուզբեկստանում 20 մեծածախ-բաշխիչ կենտրոնների ստեղծման շուրջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



