Կորած համարվող Լենոնի կիթառն ԱՄՆ-ում վաճառել են 2.4 մլն դոլարով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՋոն Լենոնի ակուստիկ կիթառը, որը երկար ժամանակ կորած էր համարվում, Բեւեռլի Հիլզում աճուրդի ժամանակ վաճառվել է 2.41 մլն դոլարով:ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է քալիֆորնիական Julien's Auctions աճուրդի տունը:
Երաժշտական գործիքի մեկնարկային գինը 300 հազար դոլար է եղել: Լենոնն այն կորցրել է 1963 թվականի դեկտեմբերին, Լոնդոնում:
Հայտնի է, որ այս կիթառը Ջոն Լենոնն օգտագործել է The Beatles խմբի «Love Me Do», «Please Please Me», «I Want to Hold Your Hand» եւ «From Me to You» երգերի ուղղությամբ աշխատելիս:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



