Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մեկ անձով արդյունավետ համակարգ չես կառուցի. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս լրագրողների այն հարցին, թե ինչ կարծիք ունի ԱՄՆ արդեն հեռացող դեսպան Միլսի հայտարարության վերաբերյալ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նախքան հարցին պատասխանելը հարցրեց՝ ինչ է հայտարարել, ինչից հետո ստանալով պատասխան՝ նոր միայն արդեն արձագանքեց դեսպանի հայտարարությանը: Սա գուցե փոքրիկ դետալ է, բայց ինչպես ասում են՝ սատանան մանրուքների մեջ է: Իսկ պայմանական «սատանան» այս դեպքում ոչ թե այն է, որ Փաշինյանը տեղյակ չէր Միլսի հայտարարությունից, այլ այն, որ նրան այդ մասին չէին զեկուցել դեսպանի հայտարարությունից 24 ժամ անց: Փաշինյանն օբյեկտիվորեն պարտավոր չէ իմանալ, թե ով և ինչ է ասում ողջ օրվա ընթացքում, անկախ այն հանգամանքից, որ դեսպան Միլսը վերջին մարդը չէ այս երկրում: Հատկապես հիմա, երբ Հայաստանը գտնվում է, այսպես ասած, արտակարգ ռեժիմում և այդ ռեժիմի պատասխանատվության կրողը Փաշինյանն է, դժվար է, իհարկե, միայնակ հետևել ինֆորմացիոն բոլոր հոսքերին: 

Բայց հենց նման իրավիճակների համար է, որ առաջին դեմքերն ունենում են աշխատակազմեր, որոնք էլ հենց ֆիլտրում են նման ինֆորմացիոն հոսքերը: Իսկ աշխատակազմ Փաշինյանն ունի: Ավելին, ունի նաև ԱԳ նախարարություն: Չենք ցանկանում որևէ միտում և դիտավորություն տեսնել կոնկրետ այս դրվագի հետ կապված: Խնդիրն, իսկապես, առավելապես տեխնիկական, գործառույթային բնույթի է: Բայց գործառույթային (ֆունկցիոնալ) խնդիրը պակաս կարևոր չէ: Ի վերջո, ցանկացած իշխանության արդյունավետություն պայմանավորված է ոչ միայն առաջին դեմքով, ոչ միայն իշխանության ներկայացուցիչների մարդկային որակներով, այլև վերջիններիս պրոֆեսիոնալիզմով և այդ պրոֆեսիոնալիզմի համակարգմամբ: 

Փաշինյանն, իհարկե, լինելով ճկուն հռետոր և բազմամյա փորձառությամբ լրագրող, կարող է պատասխանել ցանկացած հարցի, եթե նույնիսկ տեղյակ չէ դրա տեղեկատվական նախապատմությունից: Բայց խնդիրն այն է, որ բացառապես նրա անձնական հմտությունների վրա հնարավոր չէ արդյունավետ համակարգ կառուցել: Ընդ որում, ինչպես արդեն քանիցս տեսել ենք, առաջին դեպքը չէ, որ Փաշինյանին մոռանում են ինչ–որ բան զեկուցել: Ինչ–որ առումով սա, իհարկե, իշխանության նորեկությանը բնորոշ դրսևորում է: Բայց մյուս կողմից էլ պետք է ֆիքսել խնդիրը, քանի դեռ այն արտահայտվում է միայն տեխնիկական պատճառներով, այլապես ինչ–որ պահից այդ տեխնիկական թերությունը կարող է դառնալ քաղաքական թերություն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԻտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՎարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ռուսաստանում ընտրություններն ավարտվեցին․ հիմա ի՞նչ կլինի ռուբլու հետԿրեմլը հույս ունի վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Մաղթում ենք խաղաղ կյանք և բարգավաճում․ ՀՀժում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՇնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. ՀՀ-ում ԵՄ առաքելություն Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում. «Իջևան» ԲԿ-ում մահացած պտուղ է ծնվելGoogle-ն իր գլխավոր էջը զարդարել է հայկական եռագույնով Փաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱյսպես կոչված Պետդումայի ընտրությունները նշանավորվեցին որպես ևս մեկ խոշոր հետընթաց ռուսական ժողովրդավարության համար. Կալլաս