Երևան, 09.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մարտավարական նահա՞նջ, թե՞ կառուցողականության ձգտում. ինչո՞ւ Փաշինյանը որոշեց քանդել բարիկադները. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը (հեղինակ՝ Լևոն Մարգարյան) գրում է

Վերջին օրերին իշխանության առաջին դեմքերի, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի շուրթերից հաճախ են հնչում բարիկադները քանդելու մասին հայտարարություններ: Այդ հայտարարությունների առիթ հանդիսացավ մի կողմից Հունան Պողոսյանի նշանակումը Սյունիքի մարզպետ, մյուս կողմից՝ սպասվող խորհրդարանական ընտրություններում իշխող ուժի հնարավոր ցուցակն ու դրա բովանդակությունը: Ակնհայտ է, որ վերջին օրերին իշխանության ներկայացուցիչների հռետորաբանությունը մեղմացել է: Այդ մեղմացված, ակնհայտորեն փոխված ոճը առկա էր նաև Փաշինյանի հրաժարականի տեքստում, որտեղ նա հայտարարեց, որ Հայաստանում թշնամիներ չունի:

Բնականաբար, լավ է, որ իշխանություններն այսպիսի ռիթմ են հաղորդում քաղաքական հռետորաբանությանը, հետևաբար նաև քաղաքական իրադարձություններին: Լավն այս դեպքում ինքնանպատակ ձևակերպում չէ, լավ՝ որպես գնահատական, որ իշխանությունն ու քաղաքական մյուս ուժերը կարողացան բավական անցնցում դուրս գալ հոկտեմբերի 2–ին ու դրանից առաջ նշմարվող ներքաղաքական բախումներ ենթադրող տրամաբանությունից: Սակայն գնահատելուց բացի ավելի էական է հասկանալ, թե, ի վերջո, ինչը դրդեց իշխանություններին առաջի դեմքի մակարդակով կտրուկ փոխել հռետորաբանությունը, հատկապես քարոզարշավից առաջ, երբ սովորաբար հռետորաբանությունը սրվում է, ոչ թե մեղմանում: 

Հունան Պողոսյանի մարզպետ նշանակվելու կապակցությամբ շատ խոսվեց կադրային քաղաքականության մասին: Ակնհայտ է, որ կադրային քաղաքականությունը Փաշինյանի իշխանության ամենացավոտ կետերից մեկն է: Բարիկադներ քանդելն ու դրանով հակառակ ճամբարում գտնվողներից շատերի միջոցով կադրային բացերը լրացնելը կարելի է դիտարկել պատճառներից մեկը, թե ինչու է իշխանությունը փոխել իր հայտարարությունների ոճն ու բովանդակությունը: Նախորդ համարում արդեն խոսել ենք այն մասին, որ ինչքան էլ հնչեն գեղեցիկ խոսքեր նոր կադրեր պատրաստելու կամ վերջիններիս սփյուռքից բերելու մասին, կան բազմաթիվ խնդիրներ այստեղ և այդ խնդիրների լուծման համար անհրաժեշտ կադրերը մեկ–երկու ամսում չեն ստեղծվում, հետևաբար պետք է օգտագործել եղած ռեսուրսը: 

Մյուս կողմից, իհարկե, բացառապես կադրային քաղաքականությամբ հնարավոր չէ բացատրել հռետորաբանության այսպիսի փոփոխությունը: Ակնհայտ է, որ խնդիրն ունի նաև մարտավարական կողմ: Իհարկե առաջին հայացքից Փաշինյանը այլևս որևէ խնդիր չունի իշխանությունն ամբողջականացնելու, ապագա խորհրդարանում մեծմասնություն վերցնելու և ըստ այդմ իր ցանկությամբ ու որոշմամբ կառավարություն ձևավորելու հարցում:

Բայց ինչքան էլ ընտրությունն ու այդ ընտրություններում Փաշինյանի ու նրա ղեկավարած ուժի հաղթանակը երաշխավորեն հեղափոխության հերթական փուլի հաջողությունն ու դրա քաղաքական կապիտալիզացիան, կա մի խնդիր, որը ընտրություններով չի լուծվում: Խոսքը հին համակարգի, այդ համակարգը ներկայացնող մարդկանց ու խմբերի, նրանց ունեցած ռեսուրսների և դրանց հնարավոր ազդեցության մասին է: Պարզ է, իհարկե, որ հին համակարգը չկա ֆորմալ առումով, չկան այդ համակարգի խաղի կանոնները: Բայց հին համակարգի բովանդակությունը կա, մարդիկ, խմբերը, նրանց ունեցած կապիտալը կա: Եվ անկախ այն հանգամանքից, որ ֆորմալ առումով որևէ խումբ, որևէ կուսակցություն, որ մաս է կազմել հին համակարգին, այժմ չունի իշխանություն վերցնելու որևէ լծակ, այդ մարդիկ ու խմբերը շարունակում են ապրել ու լինել Հայաստանում: Հետևաբար Փաշինյանն ու իշխանությունը ինչ–որ կերպ պետք է հարաբերվեն վերջիններիս հետ:

Եվ եթե, ասենք, օլիգարխներ անվանվող խավի դեպքում այդ նոր հարաբերությունների ձևաչափը քիչ թե շատ պարզ է, ապա հին համակարգի քաղաքական թևի հետ հարաբերվելու նոր ձևաչափ ակնհայտորեն առայժմ չկա: Չենք բացառում, որ հակաբարիկադային հռետորաբանություն ներմուծելով՝ Փաշինյանը փորձ է անում, այսպես ասած, նվազեցնել դիմադրության հնարավոր ռիսկերը իր դեմ, որոնք գուցչեն արտահայտվի առաջիկա ընտրություններում, բայց կարող են արտահայտվել հետո, երբ հին համակարգի ողջ մնացած մասնիկները հանկարծ իրենց լուսանցքից դուրս զգան ու սկսեն այդ հիմքով մոբիլիզացվել:

Ամեն դեպքում, ակնհայտ է մի բան, որ անկախ հեղափոխության ու այդ հեղափոխոթյան առանցք հանդիսացող ուժի հանդեպ եղած հասարակական ահռելի համակրանքից, վերջիններիս՝ մեծամասնություն լինելու անժխտելի իրողությունից, քաղաքական համակարգը միայնակ զբաղեցնել անհնար է: Պետք են այլ ուժեր, առավել ևս, երբ հայտարարվում է նոր խաղի կանոնների մասին, պետք են ուժեր, որոնց հետ հնարավոր կլինի աշխատել իշխանություն–ընդդիմություն ֆորմատով: Հակաբարիկադային հռետորաբանությունը, եթե իհարկե այն կարճաժամկետ մանևրում չէ ու միտված է դառնալ քաղաքական տրամաբանություն, այս իմաստով հիմքեր է ստեղծում կառուցողական ու առողջ դաշտի ստեղծման համար: Չի բացառվում, իհարկե, որ խաղարկվում է հին համակարգի «գլխի տակ փափուկ բարձ» դնելու սցենար, ըստ որի, կստեղծվի «պուպուշ» քաղաքական դաշտ, որտեղ բոլորը գոհ կլինեն, իշխանությանը որևէ մեկը չի քննադատի և մենք կվերադառնանք «հին ու բարի» «թողեք աշխատենք» տրամաբանությանը: Բայց սա վատագույն և ամենառիսկային սցենարն է, որը, հուսանք, որպես վատագույն վարկած էլ կմնա: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Իրանի ազգային հավաքականը 10 պայման է նշել ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար Հռոմի Պապն ընդունել է «Ինտեր»-ի ֆուտբոլիստներին, այդ թվում՝ Մխիթարյանին Ադրբեջանից Հայաստան կարտահանվի 16 վագոն դիզելային վառելիք Մեծ հաղթանակը և հայ ժողովրդի մեծ սխրանքը. Արման Վարդանյան 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Թբիլիսիի դատարանը կալանավորել է հինգ ուժայինի, որոնք մեղադրվում են ցուցարարներին ծեծելու մեջ Շառից, փորձանքից, Նիկոլից հեռու մնացեք, ժողովուրդ ջան. մարդուն պրոբլեմի մասին խոսելու համար հեռացրին աշխատանքից. Էդմոն ՄարուքյանՇուշիի Ղազանչեցոց եկեղեցու անօրինական և կեղծ վերականգնումների՝ հայկական մշակույթից նրան օտարելու մասին են խոսում բազմաթիվ փաստեր Ադրբեջանում դպրոցականների ծեծկռտուքը վերաճել է ծնողների միջև արյունալի հաշվեհարդարի Սիսիանցիները նկարվում են Նարեկ Կարապետյանի հետԵվրոպան իսկապես ցանկանում է ՆԱՏՕ-ն կենդանի պահել. Ֆրիդրիխ Մերց 57-ամյա վարորդը «BYD»-ով վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Հորմուզի նեղուցի ճգնաժամի ֆոնին Չինաստանում նավթի ներմուծումը հասել է վերջին տարիների ամենացածր մակարդակին Նարեկ Կարապետյանը թիմակիցների հետ Սիսիանում է․ ուղիղՔարոզարշավ օր 1-ին. գյուղ Տափերական․ Նարեկ ԿարապետյանԻնչո՞ւ չպետք է դեղահաբերը խմել գազավորված ջրով «Պատերազմում պարտվելը չի նշանակում, որ մենք սխալ էինք։ Մենք ունեցել ենք հաղթանակներ, դա նշանակում է, որ չի կարելի հաղթանակած ժողովրդին դեմոտիվացնել». Էդմոն Մարուքյան«Ինտերի» մեկնարկային կազմը Երևանում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել խանութին․ վիրավորներից մեկն անչափահաս է «Մեր պապերը հաղթել են Մեծ հայրենականում, հայրերը՝ Արցախում, իսկ մեր սերունդը պետք է պահպանի Հայաստանի սուվերեն պետականությունը»․ Մհեր ԱվետիսյանՎթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Իշխանական քարոզչամեքենան ստում է․ երեկ հանրահավաքի վայրից որևիցե անձ բերման չի ենթարկվելԿատարի և Եգիպտոսի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացման ջանքերը Ժողովուրդ, դու հեռատես ես, պտուղը ծառից հեռու չի ընկնում․ Արշակ ԿարապետյանԲա որ Արցախը մերը չէր, ա'յ տղա, գլուխդ տնկած ուր էիր գնում Արցախ, տրնգի պարում, տղուդ ուղարկում ՊՍԺ-ն ներկայացրել է իր նոր տնային համազգեստը 2026-27 մրցաշրջանի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել Պետեր Մադյարն ընտրվել է Հունգարիայի վարչապետ TCL-ը՝ սպորտի առանցքային գործընկերԼրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Շնորհակալ եմ ձեզ իմ ու մեր կուսակցության կողքին լինելու համար․ Սամվել Կարապետյանի խոսքը՝ աջակիցներին ՀՃԿ և ԴՕԿ կուսակցությունները` ԵռաբլուրումՀաղթանակի օրով ենք սկսում քարոզարշավի մեկնարկը. Նառա ԳևորգյանԲՀԿ նախընտրական ցուցակի անդամ՝ Անդրանիկ Թևանյանի ասուլիսը Փաշինյանը կարող է հաղթել միայն ընտրողների ցածր մասնակցության դեպքում Փաշինյանը համառորեն խմբագրում է պատմությունը ՌԴ ԱԳՆ-ն սրում է հռետորաբանությունը, բայց առայժմ զերծ են մնում կոշտ քայլերից Մյուս տարի ավելի լիաթոք ու լիարժեք շնորհավորենք մեր տոնացույցի այս կարևոագույն տոներից մեկը. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» անդամներն այցելեցին «Եռաբլուր» պանթեոն և գլուխ խոնարհեցին արցախյան ազատամարտերի զոհերի հիշատակինԹշնամական ցնդաբանության հեղինակն ի՞նչ էր անում ժամանակին Ստեփանակերտի եղբայրական գերեզմանում. Դավիթ ՍարգսյանԻ դեպ, երեկ աշխատանքային օր էր, հետևաբար Նիկոլ Փաշինյանը վարչապետի գործառույթների շրջանակում պիտի իրականացնելիս լիներ իր աշխատանքային պարտականությունները. Ա. ԿոստանյանԳյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` ՏափերականումԴու՛ դավաճան ես, գիտեիր, որ հանձնելու ես Արցախը և այդ ընթացքում 5000 մարդու գլուխ ես կերել. Չալաբյան Եթե հայ-ռուսական հարաբերությունները պահպանվեն,մենք կապրենք անվտանգ. Մհեր Ավետիսյան Ամաչում են գան, ո՞նց գան․ Մարուքյանը՝ Փաշինյանի՝ Եռաբլուր չայցելելու մասին Ղարաբաղյան շարժումը ո՞նց է սխալ, ժողովուրդն իրեն պաշտպանել է, ուրեմն սխա՞լ է, մենք հիմա էլ ենք ճիշտ. Մարուքյան «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուր զինվորական պանթեոնում ենՄեր սիրելի վետերաններ, խոնարհումս ձեզ. Աննա ՂուկասյանՆիկոլ Փաշինյանը 2021 թվականին եկել է մի ծրագրով, սակայն կատարել է տրամագծորեն հակառակը․ Նաիրի ՍարգսյանՏանիքների վրա տեղադրված արևային էներգիան հաջողության գրավականն է