Եգիպտոսից մեկ օրում 11.000 ռուս զբոսաշրջիկ է դուրս բերվել. ՌԴ փոխվարչապետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆTert.am-ը գրում է .
Վերջին մեկ օրվա ընթացքում Եգիպտոսից 11 հազար ռուս զբոսաշրջիկ հետ է վերադարձել. ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, «Վնուկովո» օդանավակայանում հայտնել է ՌԴ փոխվարչաօետ Արկադի Դվորկովիչը:
«Վերջին օրվա ընթացքում 11 հազար մարդ է հետ եկել: Այսօր, հավանաբար, փոքր-ինչ ավելի կլինի, այսօր այդ առումով ամենաթեժ օրն է»,- ասել է Դվորկովիչը:
ՌԴ փոխվարչապետը հիշեցրել է, որ ռուս զբոսաշրջիկների թիվը մինչ ավիահաղորդակցության կասեցումը գնահատվել է 80 հազար մարդ:
«Վերադարձների տեմպերը համապատասխանում է այն որոշումներին, որոնք կայացրել ենք մենք: Վերադարձող ուղևորների երեկվա գրաֆիկն ամբողջությամբ իրագործվել է, և այսօր ևս ամբողջությամբ իրականացվում է: Ուղեբեռների առաջին չվերթն արդեն եկել է, երկրորդը թռիչքի մեջ է»,-հայտնել է Դվորկովիչը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



