Երևան, 21.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Չունեմ այն ենթադրությունը, որ ցանկանում են անձի գլխին սարքել. Մանվել Գրիգորյանի պաշտպան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը մերժել է վերացական դատողություններով, առանց որևէ հիմնավոր փաստարկի։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17–ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը: Ըստ փաստաբանի՝ Մանվել Գրիգորյանի կողմից ապրիլյան պատերազմի օրերին ուղարկված օգնությունը յուրացնելու մեղադրանքը հնարովի է և մտացածին.

«Նա այդ արարքը չի կատարել, և լիահույս եմ, ու շուտով նախաքննությունը դրա գնահատականը կտա»,–նշեց նա՝ հավելելով, որ Մանվել Գրիգորյանն առանչություն չունի  իրեն պատկանող տարածքում հայտնաբերված զինվորների համար նախատեսված ծանրոցների հետ։

«Ես որպես պաշտպանական կողմ ամենայն պատասխանատվությամբ փաստում եմ՝ այդ արարքը զազրելի արարք է, իմ պաշտպանյալն այն չի կատարել»,–ասաց նա։

Նրա խոսքով՝ վայրը, որտեղից հայտնաբերել են զինվորների համար նախատեսված սնունդը, եղել է ԵԿՄ պահեստը:

«Այնտեղ եղել է ոչ միայն այդ սնունդը, այլև` բազմաթիվ տասնյակներով մեքենաներ, ԵԿՄ մեքենաներ: Այնտեղ այլ կառույցներին պատկանող գույք էլ է եղել: Այո, սեփականության իրավունքով տարածքը պատակնել է իմ պաշտպանյալին, բայց այստեղ եղել են տարբեր կազմակերպություններ»,- ասաց նա:

Փաստաբանը նշեց, որ թեև կալանքի հետ կապված իրենք դժգոհություններ ունեն, սակայն նախաքննության օբյեկտիվության հետ կապված կասկածներ չունեն ։

«Չունեմ այն ենթադրությունը, որ ցանկանում են անձի գլխին սարքել և այլն»,–ասաց նա։

Բաղդասարյանի խոսքով, եթե պարզվի, որ պետական լիազոր մարմիններն ինչ–ինչ պատճառներով իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են փոխանցում Նիկոլ Փաշինյանին, նշանակում է մեր երկրում արդարադատությունն այդ դրվագով կաղում է։

«Պաշտոնապես հայտարարում եմ, պարո՛ն վարչապետ, Ձեզ ճիշտ չեն իրազեկում, դուք  այս դրվագով չեք տիրապետում իրավիճակին, հանձնարարե՛ք կոմպետենտ անձի,  որպեսզի վերջինս ստուգի և Ձեզ զեկուցի արդյոք կան հիմքեր, որպեսզի Մանվել Գրիգորյանը շարունակի կալանքը կրել, եթե նման հիմքեր կան, ուրեմն ես որպես փաստաբան ստախոս եմ։ Եթե նման հիմքեր չկան, նշանակում է Մանվել Գրիգորյանի նկատմամբ տեղի է ունենում դասական խոշտանգում, նա գտնվում է պատանդի կարգավիճակում»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15–ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունն ու երկարաձգել Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահելու ժամկետը։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

Խոսքը վերաբերում է ապրիլյան պատերազմի օրերին ուղարկված օգնությունը յուրացնելուն:

Հորդանանում ինը տարվա մորատորիումից հետո կախաղան են բարձրացրել մահապատժի դատապարտված վեց անձանցTasnim. Իրանը կդադարեցնի ցանկացած բանակցություն, եթե Իսրայելը չհեռանա ԼիբանանիցՈւշադրություն չենք դարձնում ամերիկյան uպառնալիքներին, նրանք ավելի լավ է զգույշ լինեն իրենց հայտարարություններում. ՂալիբաֆԻսպանիայի վարչապետի կնոջը արգելել են լքել երկիրը. նրան կոռուպցիոն գործով մեղադրանք են առաջադրելՉավին կիսվել է Լիոնել Մեսսիի հետ առաջին համատեղ մարզումների հիշողություններով Մեկ գեն՝ տարբեր ախտորոշումներ. գիտնականները գտել են հոգեկան խանգարումների ընդհանուր մեխանիզմներըԻլոն Մասկը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին բնակիչներին գումար բաժանել Իրանական պատվիրակությունը բողոք է հայտնել ամերիկյան կողմին՝ Թրամփի նոր սպառնալիքների կապակցությամբ. Press TVGoal-ը ներկայացրել է ԱԱ պատմության լավագույն ֆուտբոլիստներին Լեհաստանում աերոզոլների արտադրության գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել. իրականացվել է աշխատակիցների և բնակիչների տարհանումԱպշեցուցիչ կազմվածք և լողափնյա շքեղություն. Քրիշտիանու Ռոնալդուի հարսնացուի գայթակղիչ ֆոտոշարքը՝ Harper's Bazaar Spain-ի համարԳիտնականները Հիսուսի գոյության ապացույցներ են գտել հռոմեական արխիվներում Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Corsa»-ը. կան վիրավnրներՎարշավայի և Կիևի քաղաքական գործիչների միջև հակամարտությունը ռազմավարական սխալ է. Տուսկ«Համահայկական ճակատ»-ի տաղավարը և «Մեծ Հայք» քարտեզները շատ են հավանել մեր ոստիկանները, ժամը մեկ նկարում են․ Աննա ՂուկասյանԱդրբեջանի ափերի մոտ ստորջրյա խողովակաշարից նավթի արտահոսք է տեղի ունեցելՍաբալենկան երկրորդ մրցաշարում անընդմեջ վճռական սեթում պարտվեց 0:6 հաշվով Միլանում մեքենան ընկել է ջրանցքը․ զոհվել է երեք դեռահասԱմսական մինչև երեք չարտերային չվերթ․ Գերմանիան կտրուկ կավելացնի Աֆղանստան արտաքսումներըՄեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ Եթե փակեք Հորմուզի նեղուցը, այլևս երկիր չեք ունենա. դուք նույնիսկ չեք վերադառնա ձեր անիծյալ երկիրը. ԹրամփՄենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ 17–ամյա պատանի է ջրահեղձ եղելԱրզնու խճուղում բшխվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-նԻՊ-ն ստանձնել է երկու սիրիացի զինծառայողների մահվան պատասխանատվությունըՍարսափելի ՃՏՊ և հրդեհ Տեխասում․ զոհվել է առնվազն վեց մարդ, այդ թվում՝ երեխաներՀամբուրգի կենտրոնի հյուրանոցում խոշոր հրդեհ է բռնկվել․ տուժել է 14 մարդՍտորագրահավաք Ազատության հրապարակում հանուն Հայաստանի, միացի՜ր․ ՀՃԹայվանում բացվել է Զահա Հադիդի նախագծած աշխարհի ամենաերկար ասիմետրիկ կամուրջըՊրիմորիեի երկրամասում ուղղաթիռ է անհետացել, որում երկու մարդ է եղելԴավիթ Բեկ փողոցում բшխվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ը Հորոսկոպ. ձեր նշանի տեսողական գեղագիտությունը Նևադայի անապատում կկառուցվի աշխարհի ամենամեծ Deep Synoptic Array ռադիոհեռադիտակային զանգվածըԿոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին«Ռեալը» հետաքրքրված է Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան Այուբ Բուադիի ծառայություններովՇոգը փոխարինվեց աղետով. Գերմանիան հայտնվեց կայծակների ու անսպասելի ջրհեղեղների հարվածի տակՈվքեր դեմ են ընտրության արդյունքներին առաջարկում եմ միանալ Արշակ Կարապետյանի կոչին և Ազատության հրապարակում մասնակցել կազմակերպված ստորագրահավաքին. Արտյոմ ՍիմոնյանԱՄՆ-ի կողմից շրջափակման վերացումից հետո Իրան է ժամանել առաջին կոնտեյներատար նավը Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ Թշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիքԸնդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն ՄանվելյանԱդրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Արի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական ՃակատՀայաստանի ծանրամարտի ազգային հավաքականը միջազգային մրցումներում կներկայանան նոր մարզահագուստով Հունիսի 21-22-ը Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների առաջին թեման կլինի Լիբանանում իրավիճակի կարգավորումը. FT Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատԻրազեկում. Արարատի մարզի Սուրենավան բնակավայրի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ Աստղագուշակ հունիսի 22-ից- 28-ը շաբաթվա համար՝ բոլոր կենդանակերպի նշանների համար