Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Սասնա ծռերի» անորոշ կարգավիճակը՝ ական Փաշինյանի իշխանության տակ. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը (հեղինակ՝ Լևոն Մարգարյան) գրում է

Առիթ ունեցել ենք խոսելու այն մասին, որ «Սասնա ծռեր» խմբավորումը, որն այլևս հանդես է գալիս որպես կուսակցություն, Նիկոլ Փաշինյանին հրապարակավ կոչ անելով լինել ավելի վճռական ու ավելի կտրուկ, դիմել առավել կոշտ միջոցների, ըստ էության, ճանապարհ է բացում իր քաղաքական հավակնությունների համար: Որովհետև, եթե չկան բիրտ ու կոշտ գործողություններ, չկա, այսպես ասած, նաև «Սասնա ծռերի» անհրաժեշտությունն ու կարիքը քաղաքական դաշտում: Մյուս կողմից էլ, չի բացառվում, որ ծայրահեղ գործողությունների գնալը, փափուկ և անցումային փուլերին բնորոշ դանդաղ գործընթացները առավել արագ և ծայրահեղ գործողություններով փոխարինելու կոչերը ընդամենը պարզ քաղաքական շանտաժի դրսևորումներ են: 

«Սասնա ծռերի», նրանց անորոշ կարգավիճակի մասին հերթական մտորման առիթ դարձավ «Միայնակ Գայլ» մականվամբ Արայիկ Խանդոյանի հուղարկավորության արարողության ժամանակ Վարուժան Ավետիսյանի կողմից հնչեցված մահախոսականը, որից մի հատված առաջարկում ենք կարդալ առանց վերափոխման. «Ուշանում են վճռական ու արդյունավետ քայլերը՝ վերջ տալու իրավունքի ու պետականության, ժողովրդի արժանապատվության և իրավունքի դեմ շարունակվող ոտնձգություններին: Բոլոր ապստամբներն ու ընդվզած քաղաքացիները, այդ թվում՝ Արմեն Բիլ յանն ու Սմբատ Բարսեղյանը, պետք է անհապաղ ազատ արձակվեն: Ապստամբն անպարտ է օրենքի առաջ: Օրենքն ապստամբի ոգորումի և ընդվզման արգասիքը պետք է լինի, այլ ոչ նրա դահիճը: Ապստամբի նկատմամբ հարուցված մեղադրանքը պետք է կարճվի և դադարեցվի, իսկ հարուցողները և շինծու մեղադրանքներ հորինողները պետք է պատասխան տան ենիչերիություն անելու համար: Նախկին ռեժիմի կառավարման ժամանակ դահճային–ենիչերիական պաշտոններ զբաղեցրած բոլոր պաշտոնատար անձինք, այդ թվում և առաջին հերթին՝ այսօրվա ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, պետք է ազատվեն զբաղեցրած պաշտոններից և պատրաստվեն տեղեր զբաղեցնելու Հայկական Նյուրնբերգի նստարանին»։

Ակնհայտ է, որ «Սասնա ծռերը», չնայած հրաժարվել են այլևս զենքը քաղաքականության մեջ կիրառել, բայց չեն հրաժարվել այն հռետորաբանությունից ու տոնայնությունից, որը օգտագործում էին հենց այն ժամանակ, երբ զենքով քաղաքականություն էին իրացնում: Ավելին, ակնհայտ է, որ ինչ–ինչ պատճառներով նրանք Փաշինյանի բարի կամքի դրսևորումը ցանկանում են կապիտալիզացնել՝ բնականաբար իրենց հռետորաբանությանը հարիր ցանկություններով: 

Սակայն, որքան էլ որ Ծռերի այս ոճը տարօրինակ թվա, մեծ հաշվով այն անփոփոխ է: Այսինքն, մի բանում նրանք վստահորեն ազնիվ են՝ թե՛ նախկինում, թե՛ հիմա նրանց նպատակները խիստ ծայրահեղ են ու մաքսիմալիստական: Պարզապես փոխվել է իրավիճակը, որում նրանք այդ նպատակներն ու ցանկությունները հայտնում են: Բայց միով բանիվ մեկ բան շարունակում է մնալ անփոփոխ՝ «Սասնա ծռերի» քաղաքական կարգավիճակը և այդ կարգավիճակի անորոշությունը: Հենց այդ անորոշությունն է, որ թե՛ նախկինում, թե՛ հիմա չի թողնում հասկանալ նրանց տեղն ու դերը քաղաքականության մեջ:

Նախկին իշխանությունները համառորեն փորձում էին ապաքաղաքականացնել Ծռերի գործողությունները՝ նրանց մեղադրանք առաջադրելով բացառապես քրեական հանցակազմով՝ խուսափելով ահաբեկչություն ձևակերպումից: Մի կողմից, իհարկե, ահաբեկչություն ձևակերպումից խուսափում էին, որովհետև կար որոշակի հանրային ճնշում, մյուս կողմից ահաբեկչությունն ինքնին քաղաքական հասկացություն է, ունենում է քաղաքական պատճառներ, իսկ նախորդ իշխանությունները ձգտում էին Ծռերին զրկել որևէ, թեկուզև ծայրահեղական–ահաբեկչական քաղաքական աստառից: 

Հեղափոխությունը կարծես որոշակիորեն փոխեց վիճակը՝ Ծռերից շատերի խափանման միջոցը փոխվեց, բայց քրեական գործերը շարունակում են քննվել դատարանում: Եվ հենց այս երկակիությունն է, որ շարունակվում է մինչ օրս ու անորոշության մեջ պահում նրանց կարգավիճակը՝ ոչ միայն իրավական, այլև քաղաքական իմաստով:

Ցավոք, այդ անորոշությունը խորացնում է հենց ինքը՝ Փաշինյանը, օրինակ, մի կողմից Ֆեյսբուքում ցավակցելով Խանդոյանի ընտանիքին, մյուս կողմից՝ հակառակ Ծռերի ցանկության, չմասնակցելով Խանդոյանի հոգեհանգստին: Մի կողմից մեղադրանքը չի կարճվում, մյուս կողմից փոխվում են խափանման միջոցները: Հասկանալի է, որ փորձ է արվում հասարակության որոշակի հատվածների դրական մեսիջներ ուղարկել, որոնց տողատակում նաև կա որոշակի հիմնավորում առ այն, որ թեկուզև ձևի մեջ անընդունելի, բայց բովանդակորեն «Սասնա ծռերն» ըստ էության ևս պայքարում էին նախկին իշխանության դեմ: 

Բայց խնդիրն այստեղ ոչ այնքան այն է, թե ինչ վերաբերմունք ունի Փաշինյանը «Սասնա ծռերի» հանդեպ, այլ այն, որ այդ վերաբերմունքն ըստ էության երկակի է: Այս երկակիությունն ու անորոշությունը, որ դրսևորվում է թե՛ իրավական, թե՛ առավել ևս քաղաքական հարթության վրա, դառնում է վտանգավոր ու պայթյունավտանգ ական Փաշինյանի իշխանության տակ: Դժվար է պատկերացնել, թե, օրինակ, ինչ տեղի կունենա, եթե Ծռերը չհասցնեն մասնակցել արտահերթ ընտրություններին իրավական կարգավիճակի պատճառով, ում նրանք կոչ կանեն կանգնեցնել Հայկական Նյուրնբերգի դատաստանի առաջ: Կամ ինչ տեղի կունենա, եթե նրանք մասնակցեն, բայց չանցնեն խորհրդարան: Պետք է կողմնորոշվել և վերջ տալ այս անորոշությանը, որը հղի է վտանգներով թե՛ պետության, թե՛ առաջին հերթին Փաշինյանի համար: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԻտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՎարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ռուսաստանում ընտրություններն ավարտվեցին․ հիմա ի՞նչ կլինի ռուբլու հետԿրեմլը հույս ունի վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Մաղթում ենք խաղաղ կյանք և բարգավաճում․ ՀՀժում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՇնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. ՀՀ-ում ԵՄ առաքելություն Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում. «Իջևան» ԲԿ-ում մահացած պտուղ է ծնվելGoogle-ն իր գլխավոր էջը զարդարել է հայկական եռագույնով Փաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱյսպես կոչված Պետդումայի ընտրությունները նշանավորվեցին որպես ևս մեկ խոշոր հետընթաց ռուսական ժողովրդավարության համար. Կալլաս Երևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnր