Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած Թուրքիայի քաղաքացու
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձի: Ինչպես տեղեկացրին Հայաստանում ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, հոկտեմբերի 15-ին Գյումրիի սահմանապահ ջոկատի սահմանապահները նկատել են անհայտ անձի, ով հատել է հայ-թուրքական սահմանը: Սահմանախախտը ուշադիր զննել է տեղանքը և փորձել է աննկատ առաջ շարժվել:
Որոշ ժամանակ անց սահմանախախտի շարժման ենթադրյալ երթուղում սահմանապահները դարանակալել են ու օպերատիվ կերպով ձերբակալել նրան:
Նախնական տեղեկություններով ձերբակալվածը Թուրքիայի Հանրապետության քաղաքացի է: Հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու նպատակը կպարզեն կոմպետենտ մարմինները: Սահմանված օրենսդրական կարգի համաձայն՝ սահմանախախտը փոխանցվել է Հայաստանի իրավապահ մարմիններին:


1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



