Խաբարովսկի օդանավակայանում երկու ինքնաթիռներ են բախվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԽաբարովսկի օդանավակայանում «Աէրոֆլոտ» ավիաընկերության Boeing 777 ինքնաթիռը թռիչքից առաջ թռիչքուղում բախվել է Ան-26 ինքնաթիռի:Արմենպրես-ի հաղորդմամբ` Հեռավորարևելյան տրանսպորտային ընկերության ներկայացուցիչը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ պատահարի հետևանքով տուժածներ չկան:
«Խաբարովսկի օդանավակայանում կիրակի առավոտյան «Աէրոֆլոտ» ավիաընկերության Boeing 777 ինքնաթիռը թռիչքից առաջ թռիչքուղում բախվել է Ան-26 ինքնաթիռի. Տուժածներ չկան»,-ասել է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքերով, ինքնաթիռը պետք է Մոսկվա ուղևորվեր:
Այժմ քննարկվում է ուղևորներին մեկ այլ օդանավով տեղափոխելու հարցը: Տեղի ունեցած դեպքի առթիվ նախաքննություն է կատարվում:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



