Թրամփը չի բացառել, որ Պենտագոնի ղեկավարը հրաժարական կտա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը հնարավոր է՝ առաջիկայում հրաժարական տա, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Ամերիկացի առաջնորդը նշել է, որ Պենտագոնի ղեկավարը ժողովրդավար է, սակայն մարդիկ հեռանում են. սա Վաշինգտոնն է:
Ինչպես փոխանցում է gazeta.ru-ն, Մետիսի հավանական հրաժարականի պատճառները մի քանիսն են. տարաձայնությունները ՆԱՏՕ-ի վերաբերյալ Թրամփի հետ, միջուկային գործարքը և Կորեայում զորավարժությունները:
Միաժամանակ, ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ իրենք լավ հարաբերությունների մեջ են Մետիսի հետ, սակայն ինքը փոխում է իր վարչակազմը, ինքն էլ իր իրավասությունների շրջանակում է:
Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ Մետիսը հրաժարական է տալու:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



