Պորտուգալիան ընկերական խաղում հաղթեց Շոտլանդիային (տեսանյութ)
ՍՊՈՐՏՊորտուգալիայի հավաքականն այսօր ընկերական հանդիպում անցկացրեց Շոտլանդիայի ընտրանու հետ: Խաղը կայացավ Գլազգոյում` «Հեմպդեն Պարկ» ստադիոնում:
Եվրոպայի գործող չեմպիոնները կարողացան վստահ հաղթանակ տոնել 3:1 հաշվով: Հյուրերից գոլի հեղինակ դարձան Էլդեր Կոշտան, Անտոնիո Էդերը և Բրուման: Շոտլանդիայի կազմում խաղավերջում աչքի ընկավ Նեյսմիթը:
Հիշեցնենք, որ Սանտուշի ֆուտբոլիստները մի քանի օր առաջ 3:2 հաշվով առավելության էին հասել Լեհաստանի նկատմամբ` Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



