Ախթալա խոշորացված համայնքի ավագանու մի խումբ անդամների հայտարարությունը՝
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուդիկ Թամազյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ընդառաջ գնալով մի խումբ մտավորականների հայտարարությանը՝ ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Ախթալա համայնքը մեծանուն հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին վերանվանել Ազնավուր անունով առաջարկությանը։ Հայտնում ենք, որ ողջունում ենք նախաձեռնությանը և առաջարկում ենք Ազնավուր անվանել Ախթալա խոշորացված համայնքի վարչական անվանումը, որտեղ համայնքի մեջ մտնող բոլոր բնակավայրերը կշարունակեն կրել իրենց ներկայիս անվանունները ։ Հայտնում ենք , որ Ախթալա համայնքի առաջիկա ավագանու նիստում սույն հայտարարությանը միացած ավագանու անդամները հանդես կգան համապատասխան նախաձեռնությամբ ։
Ախթալա համայնքի ավագանու անդամներ՝
Ռ. Թամազյան
Ս. Փարսադանյան
Ա. Դալլաքյան
Ս. Բեժանյան
Գ. Անդրեասյան
Վ Աքելյան
Ս. Չերչինյան
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



