Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել. բժիշկները նրա վիճակը գնահատել են միջին ծանրության
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԽՍՀՄ ժողովրդական արտիստ, 83-ամյա Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է. նա գտնվում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է նրա պաշտպան Եվգենիյ Պարֆենովը:
Նրա խոսքով՝ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: «Արմեն Բորիսովիչ Ջիգարխանյանը գտնվում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում է, նրա վիճակը բժիշկների կողմից գնահատվել է միջին ծանրության, բայց կայուն», ասել է պաշտպանը:
Նա դերասանի ախտորոշումը չի հայտնել, նշելով, որ դա բժշկական գաղտնիք է:
Տարվա սկզբից սա Ջիգարխանյանի հինգերորդ հոսպիտալացումն է:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



