Կիրակնօրյա ֆիլմի դիտում. «Անտեսանելիները» (12+)
ՎԻԴԵՈԺանր՝ կոմեդիա, ֆանտաստիկա
Տարեթիվ՝ 2015
Երկիր՝ Ռուսաստան
Ռեժիսոր՝ Սերգեյ Կոմառով
Ֆիլմը պատմում է Յուրիի մասին, ով տիպիկ անհաջողակ է: Նա խոշոր բանկային ընկերության սովորական աշխատակից է, մինչդեռ նրա կինը՝ Րիտան, այնտեղ բարձր և ազդեցիկ պաշտոն է զբաղեցնում: Մեծամասամբ Յուրին մնում է տանը, ուտելիք պատրաստում և սպասում իր սիրելի կնոջը: Նա չի ցանկանում փոփոխություններ իր կյանքում և ինչ կատարվում է իր հետ, նա համարում է իդեալական: Սակայն, նոր տարվա նախաշեմին Յուրիի կյանքն ամբողջովին փոխվում է: Նա դառնում է անտեսանելի: Դժվարությամբ հարմարվելով իր կարգավիճակին՝ նա գտնում է իր նման ևս մեկին և միմյանցից բացի նրանց ոչ ոք չի տեսնում:
Ցավոք, նրա բացակայության ժամանակ ընտանիքում առաջանում են անհաջողություններ և նրանից բացի ոչ ոք չի կարող հարթել դրանք: Յուրին ձեռքերը ծալած չի նստում և անցնում է գործի:



