Ջրհեղեղի հետևանքով զոհեր են գրանցվել Ֆրանսիայում և Իտալիայում, իսկ Մայորկան «աղետի գոտի» է հայտարարվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀորդառատ անձրևները ջրհեղեղներ են առաջացրել եվրոպական մի շարք երկրներում: Ֆրանսիայի և Իտալիայի որոշ շրջաններում տարերային աղետի հետևանքով երեք մարդ է մահացել:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, երկու մարդ մահացել է ֆրանսիական Սենտ-Մաքսիմ քաղաքում, երբ նրանք մեքենան գիշերն ափից քշվել է դեպի ծով: Նրանց մարմինները դուրս են բերել ջրասուզորդները:
Տեղի իշխանությունները քաղաքացիներին կոչ են արել խուսափել ստորգետնյա տարածքներում հայտնվելուց:
Իտալական Սարդինիա կղզում ևս մահվան դեպք է գրանցվել. 45-ամյա կինը մահացել է մեքենայով երթևեկելիս:
Մինչդեռ իսպանական Մայորկա կղզին «աղետի գոտի» է հայտարարվել ջրհեղեղի պատճառով, որին նախնական տվյալներով՝ 12 մարդ է զոհ գնացել:
Տուժած շրջաններում «աղետի գոտի» հայտարարելը կօգնի՝ ապահովելու արտակարգ տնտեսական միջոցների տրամադրումը բոլոր տուժածներին:



