Արգենտինայում փոքրիկ օդանավ է ընկել, երկու մարդ զոհվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱրգենտինայի հյուսիսում գտնվող Կորիենտես նահանգում փոքրիկ ինքնաթիռ է ընկել։ Ինչպես շաբաթ օրը հայտնել է նահանգի ավիացիոն վարչության ղեկավար Ռաուլ Ակինոն, օդանավի երկու օդաչուն զոհվել են, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան, սակայն բեկորները գտնել հաջողվել է միայն շաբաթ առավոտ։ Ինքնաթիռն ընկել է դժվարմատչելի տեղում, մարմինների տեղափոխման համար գուցե ուղղաթիռի կարիք լինի։
Օդանավը պատկանել է տեղի թռիչքային դպրոցին։ Վթարի պատճառները պարզվում են։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



