Յուրա Մովսիսյան. Ես վերադառնում եմ
ՍՊՈՐՏ
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը Facebook-ի իր էջում գրել է հավաքական վերադարձի մասին.
«Երեք տարի հավաքականում չխաղալուց հետո ես որոշեցի վերադառնալ ու կրկին խաղալ: Ես չէի մտածում, որ կվերադառնամ, այն ամենից հետո ինչ պատահեց, սակայն այժմ մենք ունենք նոր` ազատ Հայաստան և ավելի մեծ հպարտություն, քան իմ երկրի թիմին միանալը` չկա:
Չեմ համբերում երբ եմ վայրէջք կատարելու Հայաստանում ու սկսելու մեր նոր ճանապարհորդությունը: Սպասում եմ լեփ-լեցուն ստադիոնի` հոկտեմբերի 13-ին և 16-ին: Մենք միայն մեր երկրպագուների աջակցության շնորհիվ կարող ենք վերսկսել հաղթանակ ուղին»,- գրել է Մովսիսյանը:
Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 13-ին Հայաստանի հավաքականը կմրցի Ջիբրալթարի, իսկ հոկտեմբերի 16-ին` Մակեդոնիայի ազգային ընտրանու հետո:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



