Փաշինյանի խոսնակը կառուցողական մոտեցում է համարում ՀՀ վարչապետին աջակցելու մասին որոշ ՀՀԿ-ականների հայտարարությունները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնող հանրապետականները կառուցողական մոտեցում են ցուցաբերում:
Այս մասին կառավարության շենքի մոտ լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչի արդյունք են որոշ հանրապետականների՝ վարչապետին աջակցելու հայտարարությունները:
«Ինձ թվում է՝ իրենք շատ լավ հասկանում են հանրապետությունում ստեղծված քաղաքական իրավիճակը՝ նաև հաշվի առնելով մայիսյան դեպքերի փորձը. ի վերջո, նոր չեն քաղաքականության մեջ: Ինձ թվում է՝ կառուցողական մոտեցում են ցուցաբերում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Արման Եղոյանը: Լրագրողների ճշտող հարցին, թե արդյոք այդ անձանց հետ առանձին հանդիպումներ եղե՞լ են, վարչապետի խոսնակը պատասխանեց՝ ոչ:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



