ԱՄՆ-ում անհայտ անձը կրակ է բացել անցորդների վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆյու Ջերսի նահանգի Փլեյնֆիլդ քաղաքում նոյեմբերի 6-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհեվլ է մեկ տղամարդ, վիրավորվել են 6-ամյա աղջիկն ու նրա մորաքույրը՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ականատեսի վկայությամբ՝ անհայտ անձը մոտեցել է տղամարդուն և կրակ բացել: Կրակել են մուգ ապակիներով Honda մակնիշի սպիտակ ավտոմեքենայից: Արդյունքում 24-ամյա տղամարդը ծանր վիրավորվել է, նրան հասցրել են հիվանդանոց, որտեղ էլ մահացել է: Վիրավորվել են վեցամյա աղջիկը և նրա հետ գտնվող կինը: Վկաների ցուցմունքներով՝ լսվել է 8 կրակոց:
Հարձակվողին հաջողվել է թաքնվել: Ոստիկանությունը փակել է շրջանը, իսկ քննիչները փնտրում են պարկուճները և հարցաքննում ականատեսներին:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



